Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են
Wilco ընկերությունը աճուրդով ձեռք է բերել Փարիզի «Սամուելյան» գրախանութի հավաքածուից 17-19րդ դարերի 13 տպագիր գիրք և 5 բացառիկ ձեռագիր եւ փոխանցել «Կերոն» զարգացման հիմնադրամին՝ որպես վստահելի կառույց։ Հիմնադրամն իր հիմնական առաքելությանը զուգահեռ իրականացնում է մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման նախաձեռնություններ։
«Այս հազվագյուտ գրքերն ու ձեռագրերը պատմական հիշողության և ավանդույթի կրողներն են։ Դրանց ձեռքբերումն ու վերադարձը հայկական մշակութային միջավայր մենք դիտարկում ենք որպես ներդրում այդ ժառանգության պահպանման և այն ապագա սերունդներին փոխանցելու գործում։ Կարծում ենք, որ երկրի երկարաժամկետ զարգացումը կապված է ոչ միայն տնտեսության և ներդրումների, այլև մշակութային և մտավոր ժառանգության պահպանման հետ»,- նշել է Wilco ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշևան:
Ձեռագրերից երկուսը ծիսարաններ են, որոնք կիրառվել են եկեղեցիներում տարբեր արարողությունների ժամանակ: Իբրև ծիսարաններ՝ Մաշտոցները լավագույնս արտահայտում են ինչպես ծեսի բովանդակությունը, այնպես էլ ժամանակի ընթացքում դրանում կատարված փոփոխությունները, որոնք մի զգալի չափով տեղի են ունեցել այլ եկեղեցիների հետ հարաբերությունների ազդեցությամբ:
Սույն ձեռագրերից հատկապես մեծ արժեք են ներկայացնում հեքիմարանները, որոնք ժողովրդական բժշկության աղբյուրներ են: Այս ձեռագրերը, որպես կանոն, եզակի են, քանի որ յուրաքանչյուր բժիշկ ինքն է կազմել իր մատյանը: Յուրաքանչյուր միավոր ունի իր առանձնակի տեղը միջնադարյան բժշկության տեսանկյունից:
«Մենք անչափ մտահոգ էինք Սամուելյան գրախանութի անգին ժառանգության ճակատագրով և մեզ համար մեծ ուրախություն էր, որ Wilco ընկերությանը հաջողվեց ձեռք բերել որոշ բացառիկ գրքեր և մեզ նվիրաբերել: Մենք ամենայն պատասխանատվությամբ ենք վերաբերվում այս եզակի ձեռագրերի պահպանման ու դրանք ապագա սերունդներին հասանելի դարձնելու գործին և անչափ հպարտ ենք, որ կարող ենք լինել այս կարևոր մշակութային ժառանգության պահապանները»,- ասել է «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում