Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Արցախ

Ադրբեջանի էթնոքաղաքական խճանկարը. քրդեր (մաս I)

NEWS.am-ը ներկայացնում է «Ադրբեջանի էթնոքաղաքական խճանկարը» հրապարակումների շարքը, որը նվիրված է Ադրբեջանի Հանրապետությունում բնակվող ազգերին: Հրապարակումների առաջին մասը նվիրված է քրդերին: Հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է:

Ներածական մաս

Ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է, որի հետ «սպեցիֆիկ» հարաբերություններ ունենք: Արդեն 3 տասնամյակ այս երկիրը գտնվում է Հայաստանի, Արցախի եւ ընդհանուր առմամբ հայ ժողովրդի հետ բացահայտ հակազդեցության ու պատերազմական վիճակում: Աշխարհի քարտեզում հայտնվելու հենց առաջին օրից՝ 1918 թվականի մայիսի վերջից, այս երկիրը սկսեց ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի նկատմամբ: 1920 թվականին խորհրդայնացումից հետո մինչեւ 1988 թվականը այլ փոխհարաբերություններ էին: Բացահայտ հակազդեցություն չկար, սակայն թաքուն հակազդեցություն էր տարվում հատկապես 1960-ականների վերջին: Ադրբեջանում հայատյացությունը դրսեւորվում էր պետական գաղափարախոսությամբ եւ մոտ ապագայում, քիչ հավանական է, որ կփոխվի: Դա մոռանալ չի կարելի: Այդ պատճառով պետք է բազմակողմանի ուսումնասիրել Ադրբեջանը, մենք պետք է ունենանք հզոր, նույնիսկ լավագույն ադրբեջանագիտության դպրոցը: Դա միանգամայն իրագործելի խնդիր է,սակայն մեծ ջանքեր է պահանջում: Տվյալ համատեքստում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այդ երկրի պատմությանը, քաղաքականությանը, տնտեսությանն ու այլ ոլորտներին:

Ադրբեջանի էթնոքաղաքական առանձնահատկությունը

Հատկապես կարեւոր է այդ պետության էթնոքաղաքական առանձնահատկությունը: Այդ տեսանկյունից Ադրբեջանը եզակի պետություն է: Ինչպես հայտնի է, տվյալ պետության ստեղծումը եղել է գլոբալ եւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական պայքարի արդյունքը: Կարելի է նշել տվյալ պետության ստեղծման երկու ամսաթիվ: Ինչպես արդեն նշվեց՝ 1918 թվականի մայիսի վերջ, երբ այն հայտնվեց աշխարհի քարտեզում, եւ 1920 թվականի ապրիլի վերջ, երբ տեղի ունեցավ խորհրդայնացում: Եթե 1918-ին ստեղծվեց տվյալ պետությունը, եւ այդ փաստը նոր իրավիճակ ստեղծեց տարածաշրջանային եւ գլոբալ քաղաքականության մեջ, ապա 1920-ին այդ ձեւավորումը պահպանվեց՝ չնայած կար բոլշեւիկների կողմից դրա ապասարման հնարավորություն: Դրանից հետ այդ պետության զարգացմանն ու գոյությանը ոչինչ չէր սպառնում:

Սակայն չնայած դրան՝ Ադրբեջանը ԽՍՀՄ միակ հանրապետությունն էր, եւ կարելի է ասել, որ աշխարհում միակ երկիրն էր, որի անվանումը չի ծագում պետությունը ձեւավորած ազգի անվանումից, այսինքն՝ «ադրբեջանցիներ» անվանումով ազգ չի եղել: Այդ հանրապետությունը եղել է բազմազգ, թյուրքերը կազմել են բնակչության 51%-ը, մնացած մասը կազմել են տարբեր ազգեր: Որպես առանձին ազգ «ադրբեջանցիները» հայտնվել են միայն 1936 թվականին՝ կրկին գլոբալ եւ տարածաշրջանային, մասնավորապես, գերմանա-սովետա-թուրքական աշխարհաքաղաքական պայքարի արդյունքում:

«Ադրբեջանական» ազգը ստեղծեցին «վերեւից» եւ արագացված տեմպերով: «Ադրբեջանցիներ» նոր անվան տակ միավորվեցին տարբեր մուսուլմանական ազգեր եւ էթնոխմբեր: Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության մուսուլմանական ազգերի համախմբման բազա պետք է դառնար տարածքային-վարչական պատկանելիությունը: Տարբեր ազգությունների ներկայացուցիչներ պետք է նույնացվեին որպես ադրբեջանցիներ՝ նախ որպես Ադրբեջանի բնակիչներ, ապա որոշ ժամանակ անց որպես առանձին էթնոս: Դրանք եղել են ազգեր, որոնք իսլամ են դավանել, քանի որ քրիստոնյաները (հայեր, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, գերմանացիներ եւ այլն), ինչպես նաեւ հրեաները չէին կարող միաձուլվել նոր ստեղծված ազգին:

Արձագանքը տարբեր ազգերի միաձուլման քաղաքականությանը եւ դրանց հեետագա գոյության ռազմավարությունը

Ադրբեջանացումը տեղի ունեցավ արագացված տեմպերով, ընդ որում, եթե առաջին փուլում տարբեր ազգերի ներկայացուցիչների ընդունում էին որպես ադրբեջանցիների, դրանից հետո պետք էր սահմանել միաձուլման նապատակուղղված ռազմավարություն՝ կտրելով արմատներից ու փոխելով ինքնությունն ու սերմանելով նորը:

Մի քանի տասնամյակ շարունակ տվյալ քաղաքականության արդյունքում գրեթե անհետացան մի շարք ազգեր, որոնք դարձան ադրբեջացնիներ: Անհետացան նաեւ քրդերը, թաթերը, որոշ դաղստանական ազգեր: Այլ ազգեր միաձուլվեցին մասնակիորեն կամ ընդհանրապես չմիաձուլվեցին եւ մինչ օրս շարունակում են իրենց իրավունքների համար պայքարը: Այդ ազգերին են պատկանում, օրինակ, թալիշները, լեզգինները եւ ավարները:

Ակնհայտ է, որ ադրբեջանացումը պայքար էր, ընդ որում՝ բավականին ինտենսիվ պայքար: Ազգերը, որոնց ինքնություն էր պարտադրվում, չէին ցանկանում հրաժարվել իրենց արմատներից, մոռանալ իրենց պատմությունը, մշակույթը, լեզուն եւ այլն: Դա ցանկացած ազգի բնական արձագանք է: Հատկապես բարդ է նոր ինքնություն պարտադրել հնագույն ազգին: Իհարկե, բնակչության որոշ շերտեր ավելի հակված են միաձուլմանը՝ հաշվի առնելով, օրինակ, կարիերայի աճը, հեռանկարները: Սակայն այստեղ ազգային փոքրամասնությունները ստիպված էին պայքարել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Խորհրդային Միության դեմ, քանի որ նոր ադրբեջանական ազգի ստեղծումը համամիութենական աշխարհաքաղաքական գործընթաց էր: Այդպիսով, ազգային փոքրամասնությունների համար ստեղծվեց բավականին բարդ իրավիճակ՝ հատկապես հաշվի առնելով խորհրդային պետության փակվածությունը, արտաքին աղբյուրները տվյալ քաղաքականության դեմ պայքարի համար օգտագործելու հնարավորությունների բացակայությունը:

Ստեղծված հանգամանքներում յուրաքանչյուր ազգ, որը հայտնվել էր տվյալ քաղաքականության կենտրոնում, հետագա գոյության համար ռազմավարություն մշակեց: Եթե ամփոփենք, ապա ընտրեցին 2 հիմնական ռազմավարություններ՝ միաձուլում եւ պայքար սեփական ինքնության համար: Ընտրված ռազմավարությունները հապճեպ ընդունվեցին, դրանք համակարգված չէին ինչ-որ կենտրոնի կողմից:

Մի շարք փոքր ազգեր ամբողջությամբ միաձուլվեցին, սակայն դա ոչ թե միաձուլում էր, այլ ադրբեջանական ազգի հետ միացում, եւ միանալով՝ նրանք առաջատար դիրքեր զբաղեցրեցին նոր ձեւավորված ազգի եւ պետության քաղաքական, մշակութային, տնտեսական էլիտայում: Հենց դա արեցին քրդերն ու թաթերը: Այդ օրինակները դիտարկենք ավելի մանրամասն:

Քրդերը

Քուրդ ժողովրդի էթնոքաղաքական համառոտ պատմություն

Քրդերը Մերձավոր Արեւելքի ամենահին եւ մեծաթիվ ժողովուրդներից են: Նրանց ծագման շուրջ վեճերն ու քննարկումները դեռ շարունակվում են: Կան վարկածներ, օրինակ, դրանց միջնադարյան եւ պարթեւական ծագման վերաբերյալ: Ի դեպ, քրդերի «Հեյ, Ռաքիբ» ազգային օրհներգի մեջ ուղիղ նշվում է, որ քրդերը հեթանոսներ են եւ Միդիայի Քիաքսար (Ուվախշատրա) թագավորի թհետնորդները, ով գրավել է Ասորեստանի մայրաքաղաք Նինվե մ.թ.ա. 612 թվին: Այս օրհներգը նաեւ Իրաքի ինքնավար Քրդստանի պաշտոնական օրհներգն էր, եւ ժամանակին նաեւ Քրդական Մեհաբադի Հանրապետության հիմը, որը գոյություն ուներ 1946 թվականին Իրանում:

Քրդերը նաեւ բավականին ակտիվ կապի մեջ էին հարեւան ժողովուրդների հետ, ինչի արդյունքում վերջիններս ակտիվ դեր են խաղացել քրդերի էթնոգենեզում, քրդերն իրենք էլ մտել են հարեւան ժողովուրդների շարքերը` նրանց օրգանական մասը կազմելով: Մի շարք գենետիկական ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ քրդերը շատ մոտ են հայերին, վրացիներին, ադրբեջանցիներին եւ հրեաներին:

Քուրդ ժողովրդի հետաքրքրական կողմերից մեկն այն է, որ այս ժողովրդի մեջ բավական խորը ճեղքեր կան: Այդպես որ, մինչ օրս միասնական գրական քրդերեն լեզու գոյություն չունի: Փոխարենը կան բարբառներ, որոնք գիտական ​​համայնքում նույնիսկ լեզուներ են կոչվում: Դա քուրմանջին է կամ հյուսիսային քրդերենը, որով խոսում են Թուրքիայի, Սիրիայի, Իրաքի, Իրանի որոշ հատվածների, հետխորհրդային տարածքի, Եվրոպայի եւ ԱՄՆ-ի քրդերը, սորանին, կամ կենտրոնական քրդերենը, որով խոսում են Իրաքում եւ Իրանի որոշ հատվածների քրդերի մեծ մասը, հարավային քրդերեն լեզուն, որով խոսում են իրանական Քերմանշահ եւ Իլամ նահանգներում եւ Արեւելյան Իրաքում բնակվող քրդերը:

Դրանց միջեւ տարբերություններն այնքան մեծ են, որ փոխըմբռնումը այդ լեզուներով խոսողների միջեւ գործնականում կորել է: Պատահական չէ, որ մի շարք հետազոտողներ կարծում են, որ քրդերը ոչ թե մի ժողովուրդ են, այլ ավելի շուտ տարբեր էթնո-լեզվաբանական խմբեր: Այս համատեքստում շատ ուշագրավ է, որ 2006 թվականին hորանի բարբառով խոսող քրդերի ներկայացուցիչները դիմել են Իրաքի Քրդստանի կամ Քրդական ինքնավար շրջանի իշխանություններին` խնդրելով իրենց որպես առանձին լոզվական խումբ ճանաչել: Բացի այդ, քրդերը բաժանված են բազմաթիվ ցեղերի, որոնք հաճախ թշնամանում եւ մրցում են միմյանց հետ, եւ այս տոհմական պատկանելությունը դեռ շատ կարեւոր է քրդական ավանդական հասարակության սոցիալական հարաբերությունների մեջ:

Քրդական ժողովրդի այսպիսի էթնոքաղաքական անմիաբանությունը եւ տարասեռությունը մեծ ազդեցություն են ունեցել դրա քաղաքական պատմության վրա: Որպես Մերձավոր Արեւելքի չորրորդ ամենամեծ ժողովուրդ` 36.4 միլիոնից մինչեւ 45.6 միլիոն, նրանք մինչեւ հիմա չունեն անկախ պետություն: Ավելին, քրդերն իրենց ամբողջ պատմության ընթացքում չեն կարողացել ստեղծել իրենց սեփական անկախ ազգային պետությունը: Նման փորձեր արվել են հատկապես 20-րդ դարում, երբ հռչակվեցին մի շարք քրդական պետական ​​կազմավորումներ, բայց դրանք գոյություն ունեցան առավելագույնը երկու-երեք տարի, եւ նույնիսկ այդ ընթացքում դրանք չէին հասցրել ձեւավորվել որպես լիարժեք գործող պետություններ: Դրանք Քուրդիստանի Թագավորությունն էր (1922-1924), որը ձեւավորվել էր Օսմանյան կայսրության փլուզումից հետո Անգլիայի կողմից վերահսկվող Միջագետքի տարածքում, Արարատյան Քրդական Հանրապետությունը (1927-1930), որը հռչակվել էր ժամանակակից Թուրքիայի արեւելքում, արդեն հիշատակված Մեհաբադի Հանրապետությունը (1946 թվականի 22 հունվար-16 դեկտեմբերի), որը հռչակվել էր Իրանի Քրդստանում:

Այսօր ամենակայացած քրդական ազգային պետական ​​կազմավորումը Քրդական ինքնավար մարզն է Իրաքում: Այն ստեղծվել է 1991 թվականին, երբ Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ սկսեցին Սադամ Հուսեյնի դեմ, իսկ 2003-ին Իրաք ամերիկյան ներխուժումից եւ տարածաշրջանում հետագա ռազմաքաղաքական վերափոխումներից հետո 2005-ին տարածաշրջանը լայն ինքնավարության կարգավիճակ ստացավ Իրաքի կազմում: 2017-ին Իրաքի քրդերը կրկին փորձեցին անկախ պետություն ստեղծել եւ համապատասխան հանրաքվե անցկացրեցին, որտեղ մասնակիցների 93 տոկոսը քվեարկեց անկախ քրդական պետություն ստեղծելու օգտին: Սակայն այս փորձը կտրուկ բացասական արձագանք առաջացրեց տարածաշրջանային երկրների, մասնավորապես` Թուրքիայի, Իրանի, Իրաքի կողմից, սրեց իրավիճակը տարածաշրջանում եւ ռազմական գործողությունների հանգեցրեց քրդերի եւ Իրաքի միջեւ, որին աջակցում էին վերը նշված երկրները: Ի վերջո, քրդերը ստիպված եղան, թերեւս որոշ ժամանակով, հրաժարվել անկախ պետություն ստեղծելու իրենց ծրագրերից: Չնայած նրան, որ քրդերը չէին կարող իրենց սեփական ազգային պետությունը ստեղծել, այս ժողովրդի ներկայացուցիչները պարադոքսալ կերպով շատ ուժեղ եւ մեծ պետություններ էին ստեղծում Մերձավոր Արեւելքի տարբեր շրջաններում: Օրինակ ՝ Զենդերի տոհմը, որն Իրանը ղեկավարում էր 1753-1794 թվականներին, քրդական ծագում ուներ: Տոհմի հիմնադիր Մոհամադ Քարիմ Խան Զենդը, ով Պարսկաստանը ղեկավարում էր 1763-1779 թվականներին, ստացել էր Մեծ մականունը, կայունացրել իրավիճակն Իրանում, պետության մայրաքաղաքը տեղափոխել էր Շիրազ քաղաք, որը գտնվում է Ֆարս նահանգում: Մի շարք հետազոտողներ կարծում են, որ Սեֆյանները եւս քրդական արմատներ են ունեցել, ովքեր վերականգնել են Իրանի անկախությունը եւ կառավարել Պարսկաստանում 16-18-րդ դարերում: Իհարկե, ամենահայտնի էթնիկ քրդերից մեկը Սալահ ադ-Դինը կամ Սալադինն էր, ով 1187 թվականին խաչակիրներից նվաճեց Երուսաղեմը, ինչպես նաեւ հիմնադրեց Լիբիայից մինչեւ Եմեն, Սուդանից մինչեւ Տիգրիսի եւ Եփրատի ակունքները ձգվող Այուբյան պետությունը (1171-1260): Պատմական աղբյուրները նշում են, որ Սալադինների ընտանիքը եկել էր Հայաստանի Դվին քաղաքից:

Սալադինի էթնոքաղաքական ռազմավարությունը

Սալադինի ֆիգուրն այստեղ շատ խորհրդանշական է, ընդ որում` ոչ այնքան նրա ռազմական նվաճումների համատեքստում, որքան նրա կարիերայի աճի ռազմավարության մեջ, դրա հիմքում ընկած փիլիսոփայության: Սալահադինը փաստացի պայքարում էր ոչ թե իր ժողովրդի համար անկախ պետություն ստեղծելու համար, այլ շատ երկար եւ համառորեն պայքարում էր ավելի մեծ կազմավորումների էլիտայում բարձր դիրքի համար` ի վերջո հասնելով ամենավերեւ եւ հիմնելով իր սեփական կայսրությունը: Այս ռազմավարությանն էին հետեւում նաեւ քուրդ ժողովրդի շատ կարեւոր ներկայացուցիչներ ամենատարբեր երկրներում եւ տարածաշրջաններում: Հենց դա էլ, ինչպես ցույց կտրվի, տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայիս պետության քրդերի հետ: Այս ռազմավարությունը պայմանականորեն կարելի է Սալադինի էթնոքաղաքական ռազմավարություն անվանել: