Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Բիզնես

«Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությունը Երևանում շուրջ 16 տարի ապօրինի տարածքներ է օգտագործել. նախաձեռնվել է քրվարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2000, 2001 և 2003 թվականի որոշումներով՝ «Մուլտի Լեոն» ՍՊ ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրվել է  4000 քմ,  2996.5 քմ, 5000 քմ և 800 քմ մակերեսով հողատարածք:

Դրանք տրամադրվելու են համապատասխանաբար Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Ծովակալ Իսակով պողոտայի հ.15/10), Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում (ներկայիս հասցեն՝ Շիրազի փողոցի հ.1/1), Թամանցիների փողոց և Արտաշատի խճուղու հատող խաչմերուկին հարող հատվածում (ներկայիս հասցեն՝ Թամանցիների փողոց հ.97/2) և Շիրակի փողոցին հարող տարածքում (ներկայիս հասցեն՝ Շիրակի փողոց հ.1/18):

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ Կառավարության՝ 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» որոշման շրջանակներում, Երևանի քաղաքապետի 2010 թվականի որոշումներով՝ վերոնշյալ ինքնակամ կառույցները (հասարակական) համարվել են Երևան քաղաքի սեփականությունը, իսկ 2010 թվականի մարտի 12-ին լուծվել են վերջիններիս հետ կնքված՝ հողի վարձակալության պայմանագրերը:

«Գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևան համայնքի սեփականությունը դառնալուց հետո, նշված հողատարածքները և շինությունները փաստացի չեն վերադարձվել համայնքին. «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը, առանց որևէ իրավական հիմքի, շարունակել է օգտագործել դրանք (2023 թվականի մայիսի 11-ից Ընկերության սեփականատեր է հանդիսանում «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ-ն):

Ավելին՝ Ընկերությունը Ծովակալ Իսակովի պողոտային հարող տարածքում հատկացված 4000 քմ հողամասից կրկնակի չափով ավել օգտագործել է 1.08 հա մակերեսով հողամաս՝ 757.7 քմ մակերես գազալիցքավորման կայանով Շիրակի փողոցին հարող տարածքում 800 քմ հողատարածքի փոխարեն՝ 0.47 հա մակերեսով հողամաս՝ 576.8 քմ մակերես շինությունով, Լենինականի և Ջանիբեկյան փողոցների հատման մասում 2996.5քմ մակերեսով հողամասի փոխարեն՝ 4408.46 քմ մակերեսով հողամաս՝ 183.5 քմ գրասենյակի շինությունով:

Միաժամանակ, «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերությունը նշված տարածքներում՝ առանց թույլտվության, իրականացրել է սեղմված բնական գազի վաճառքի գործունեություն՝ վճարելով նախկին կնքված ու լուծված պայմանագրերով սահմանված փոքր տարածքների վարձավճարները: 

Ուսումնասիրության արդյունքներով՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2025 թվականի դեկտեմբերի 20-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): 

Միաժամանակ, Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ «Մուլտի-Լեոն» ՍՊ ընկերության (2023 թվականի մայիսի 11-ից` «Բարձրունք Գրուպ» ՍՊԸ) կողմից վերոնշյալ հասցեներում գտնվող՝ Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերի ու շինությունների ինքնակամ օգտագործումը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ Ընկերության կողմից առանց գործունեության թույլտվության սեղմված բնական գազի վաճառք իրականացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: