Սկսվել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի ընդունումը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Eurosatory 2026» պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսին մասնակցության հայտերի հավաքագրման փուլի բացման մասին: Միջոցառումը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 15-19-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Որպես պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատար հարթակ՝ «Eurosatory»-ն երկու տարին մեկ համախմբում է խոշորագույն արտադրողներին, նորարար ստարտափներին, ոլորտի փորձագետներին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ներկայացնելու սպառազինության և անվտանգության համակարգերի գլոբալ միտումներն ու նորագույն ձեռքբերումները:
Հայկական տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքը ցուցահանդեսին կներկայացվեն միասնական տաղավարի ներքո, որի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Նախարարությունը հոգում է հետևյալ ծախսերը՝
- Ցուցահանդեսային տարածքի վարձակալություն,
- Տաղավարի կառուցապատում,
- Ցուցահանդեսի մուտքի անցագրերի ծախսեր:
Գործուղման ծախսերը (ավիատոմսեր, կեցություն և այլն) հոգում են մասնակից կազմակերպությունները:
Մասնակցությամբ հետաքրքրված ընկերությունները պետք է լրացնեն առցանց հայտը մինչև 2026 թվականի փետրվարի 11-ը՝ հետևյալ հղումով։
Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 59 01 38 հեռախոսահամարով:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Կասեցվել է «Օստ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից