Շերը պարգևատրվել է Գրեմմիի հատուկ մրցանակով
Հայկայան արմատներով ամերիկացի փոփ դիվա Շերը (Շերիլին Սարգսյան) «Գրեմմի 2026»-ի շրջանակում պարգևատրվել է «Կյանքի նվաճումների» մրցանակով։ Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, Լոս Անջելեսի Crypto.com Arena-ում Շերին դիմավորել են հոտնկայս ծափահարություններով, երբ մրցանակը նրան է հանձնել արարողության հաղորդավար Թրևոր Նոան։ Շերը հայտարարել է «Տարվա ձայնագրություն» անվանակարգի հաղթողին։ Նոան խնդրել է Շերին ներկայացնել թեկնածուներին։
Ծրարը բացելիս Շերը սկզբում կարդացել է «Լյութեր» և կատակով շփոթել անվան արտասանությունը՝ ակնարկելով R&B-ի լեգենդ Լյութեր Վանդրոսին։ Շուտով նա ճշգրտել է հայտարարությունը՝ հաղթող ճանաչելով Քենդրիկ Լամարին և SZA-ին՝ «Luther» ստեղծագործության համար։
Շերը համարվում է ժամանակակից շոու-բիզնեսի ամենաերկարակյաց և ազդեցիկ դեմքերից մեկը՝ հաջողություններ գրանցելով թե՛ երաժշտության, թե՛ կինոյի և հեռուստատեսության ոլորտներում։


















































Ուրախ եմ տեղեկացնել, որ սկսում եմ ճանապարհի նոր փուլ․ Հակոբ Արշակյան
Ռեալը կարգապահական վարույթ է սկսել թիմի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի դեմ
ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը մեկնարկում է սեպտեմբերի 5-ին
Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի
ՔԿՀ-ում Գագիկ Խաչատրյանի հետ առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրների մի մասը ստանում է լուծում...
Ամբրոզիոն` տպավորիչ սև զգեստով և ադամանդե զարդերով
Բարսելոնան ներկայացրել է թիմի վերջնական հայտացուցակն առաջիկա մրցաշրջանի համար
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Երևանը կարդում է
Գիտնականները քաղցկեղի բուժման նոր մեթոդներ են փորձարկում