Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագան
Եվրոպայից, Բալկաններից և Կովկասից երաժշտական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու փորձագետները Թբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագան։
Երաժիշտների միջազգային ֆեդերացիայի` FIM- ի տարածաշրջանային հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանը։ Սա կարեւոր էր, քանի որ առաջին անգամ է Հայաստանի ժամանակակից երաժշտական էկոհամակարգը ներկայացվել միջազգային մասնագիտական նման հարթակում։ Այցը համակարգել է hosq մշակութային հիմնադրամը, իսկ կազմակերպիչների և հայկական երաժշտական համայնքի միջև որպես կապող օղակ հանդես է եկել Արվեստի ջատագովման միությունը։
Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի տարբեր երկրների առաջատար երաժշտական միությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսլանդիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Միացյալ Թագավորությունից, Սերբիայից, Թուրքիայից, Հունաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից։
«Ազգային զեկույցներ» նիստի շրջանակում hosq հիմնադրամի ներկայացուցիչ Լուսինե Մլքե-Գալստյանը ներկայացրել է Հայաստանի ժամանակակից երաժշտական էկոհամակարգի կառուցվածքը, զարգացման միտումները և առկա մարտահրավերները։ Ներկայացման ընթացքում ընդգծվել են ոլորտի մի շարք համակարգային խնդիրներ. համատեղ բանակցությունների մեխանիզմների բացակայությունը, սոցիալական պաշտպանության սահմանափակ գործիքակազմը, եվրոպական չափանիշներին դամապատասխան իրավական դաշտի պակասը, ինչպես նաև ոլորտի և պետական կառույցների միջև երկխոսության թույլ մշակույթը։
Միևնույն ժամանակ, նշվել է, որ այս պայմաններում հայկական երաժշտական համայնքը զարգանում է ինքնակազմակերպված նախաձեռնությունների, միջազգային համագործակցությունների և համայնքային հարթակների միջոցով՝ ձևավորելով նորարար և ճկուն միջավայր։
Հայաստանի ներկայացումը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում։ Մասնակիցները բարձր են գնահատել հայկական ստեղծարար համայնքի դիմակայունությունն ու նախաձեռնողականությունը՝ ընդգծելով համագործակցության, փորձի փոխանակման և ապագա համատեղ ծրագրերի ներուժը։
Հանդիպման ընթացքում նաև ձևավորվել են նոր կապեր եվրոպական մասնագիտական ցանցերի հետ, ինչը կարող է նպաստել Հայաստանի և միջազգային գործընկերների միջև համագործակցության խորացմանը՝ հատկապես երաժիշտների ներկայացվածության, քաղաքականության հետազոտության, հեղինակային իրավունքի և կրթական ծրագրերի ոլորտներում։
Հայկական պատվիրակությունը նաև հրավեր է ստացել մասնակցելու FIM տարածաշրջանային ցանցի հաջորդ հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել 2026 թվականի նոյեմբերին Սոֆիայում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում