Ամփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները
Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքները։ Փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցներին ողջունել է ԲՏԱՆ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա նշել է, որ երեք օրերի ընթացքում Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող թիմերը մեծ նվիրվածությամբ աշխատել են իրենց նախագծերի վրա՝ հավաքելով, փորձարկելով և կատարելագործելով ռոբոտները։ Արդյունքում, մրցահարթակում ներկայացվել են հետաքրքիր և մրցունակ լուծումներ։
Հայկ Ենգիբարյանը շնորհավորել է բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով, որ նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպված այս հաքաթոնը կարևոր նախաձեռնություն է։ Նա նաև նշել է, որ ոլորտը նախարարության համար ունի ռազմավարական նշանակություն՝ հատկապես գործնական հմտությունների զարգացման և նոր հնարավորությունների ստեղծման տեսանկյունից։
Հաքաթոնին մասնակցել են Երևանը և Հայաստանի մարզերը ներկայացնող 36 թիմերի 123 մասնակիցներ, որոնք իրենց պատրաստած ռոբոտները ներկայացրել են գնահատման հանձնաժողովին։ Մրցույթի արդյունքում ընտրվել են հաղթող թիմերը։
1-ին մրցանակին արժանացել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի «Հատուկ թիմը»՝ ստանալով 1.5 մլն դրամ պարգև։ 2-րդ մրցանակը շնորհվել է Երևանի «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիայի թիմին՝ 1 մլն դրամ։ 3-րդ մրցանակին արժանացել է Իջևանի «Իրական դպրոցի» թիմը՝ ստանալով 500,000 դրամ։
«Ռոբոտների հաքաթոն»-ը կարևոր քայլ է Հայաստանում ռոբոտաշինության և տեխնոլոգիական կրթության զարգացման ուղղությամբ և նպատակ ունի միավորելու երիտասարդ տաղանդներին՝ խթանելով համագործակցությունը և ստեղծելով նորարարական գաղափարների իրականացման հնարավորություններ։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Վահագն Ալեքսանյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Հիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական ...
Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման աշխատանքների ծախսերին որպես աջակցություն գումար կհատկացվի
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում