ԱՄԷ նախագահն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորության թագաժառանգ և վարչապետ Մուհամմադ բին Սալման բին Աբդ ալ-Ազիզ աս-Սաուդի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում էմիրաթական WAM գործակալությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռազմական գործողությունների սրումից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դրանց հետևանքները տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության համար։ Նրանք անդրադարձել են նաև տարածաշրջանի երկրների դեմ Իրանի գործողություններին՝ ընդգծելով, որ դրանք «խախտում են նրանց ինքնիշխանությունը, միջազգային կոնվենցիաներն ու նորմերը»։
Երկու կողմերն էլ ընդգծել են ռազմական սրացման անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, քանի որ այն սպառնալիք է տարածաշրջանի և ամբողջ աշխարհի կայունության ու անվտանգության համար։ Նրանք ընդգծել են լուրջ երկխոսությանն ու դիվանագիտական միջոցներին առաջնահերթություն տալու կարևորությունը՝ խնդիրները լուծելու այնպիսի եղանակով, որը կպահպանի տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից