Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով
Ռուսաստանում Իսրայելի դեսպան Օդեդ Յոսեֆը կանչվել է ՌԴ արտաքին գործերի նախարարություն՝ կապված Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով ռուսական RT հեռուստաընկերության լրագրողների վիրավորման հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Դեսպանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Մարտի 19-ին Իսրայելի կողմից հրթիռային հարձակման հետևանքով Լիբանանի հարավում վիրավորել են RT հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամները, որոնք այնտեղ էին խմբագրական առաջադրանքով։
Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի՝ լրագրողին և օպերատորին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Դիվանագետը նշել է, որ Մոսկվան իսրայելական կողմի գործողությունները համարում է «միջազգային իրավունքի կոպիտ խախտում, ԶԼՄ-ների աշխատակիցների աշխատանքի դիտավորյալ խոչընդոտում և նրանց առողջության և կյանքի դեմ ուղղված հարձակում»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
ՀՀ Կառավարության կազմը
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից