Գիտնականները վերծանել են 2600-ամյա գրառումը
Թել Ավիվի համալսարանի գիտնականները կերամիկական բեկորի վրա անհայտ տեքստ են հայտնաբերել, որը գտնվել է դեռեւս 1960-ական թվականներին Արադ քաղաքում: Խեցու բեկորի վրայի ուղերձում նշված է գինու գնումների մասին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մինչեւ վերջին ժամանակները խեցեգրության կողմերից մեկը բաց էր համարվում: Արադը, որտեղ գտածոն հայտնաբերվել է, օգտագործվել է որպես ռազմական ֆորպոստ:
Արտաքին կողմի գրությունը պարունակում է ծառայողական գրառումներ եւ ռազմական ֆինանսների հաշվարկ:
Հակառակ կողմի պարունակությունը հաջողվել է տեսնել միայն հիմա սքանավորման նոր համակարգի միջոցով: Աչքի համար անտեսանելի կողմում ուղերձի հեղինակը գրում է յուղի մատակարարումների մասին եւ խնդրում է կայազորի կարիքների համար գինի ուղարկել:
Ենթադրվում է, որ ուղերձի հասցեատերն է եղել Էլիշիվ բեն Օշայհու անունով լոգիստիկայի սպան, իսկ հեղինակն է Բեեր Շեւա քաղաքից ոմն Հանանիյահու:
Նամակը սկսվում է բարեկամական ողջույնով. «Քո ընկեր Հանանիյահուն բարեւ է հղում ձեզ եւ Աստված օրհնի ձեզ»:
Դրան հետեւում է անդորրագրի հիշատակումը, որը հեղինակը Բեեր Շեւա է ուղարկել, արծաթ եւ յուղ ուղարկելու խնդրանքներ, ինչպես նաեւ ինչ-որ ապրանք ուղարկելու ցանկություն, որի անվանումն անընթեռնելի է:
Հետազոտողները խեցեգիրը, որը ստացել է Arad 16 անունը, թվագրել են մ.թ.ա. 600 թվականով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա