Դիլիջանը հիվանդանոց ունի՝ աշխարհը չունի (Լուսանկարներ)
Դիլիջանը Հայաստանի առողջարանային գլխավոր կենտրոններից է: Դիլիջանն ունի հիվանդանոց: Չենք կասկածում, որ ունի նաեւ բուժանձնակազմ: Հիմա անդրադառնում ենք ոչ թե այս հիվանդանոցի բժիշկներին, այլ հիվանդներին եւ նրանց հարազատներին:
Հիվանդանոցի շենքի աստիճանահարթակը՝ մինչեւ երրորդ հարկ, զարդարված է հիվանդների եւ նրանց հարազատների տարատեսակ նկարազարդումներով եւ գրություններով:
Ուսումնասիրելով հիվանդանոցի պատերը, մենք կարող ենք իմանալ, թե ով որ թվականին է հայր դարձել, կամ ով ում է սիրում: Կարող եք իմանալ, թե ով է բուժվել հիվանդանոցում եւ ինչ խնդիրներ է ունեցել: Ավելին, կարող եք ծանոթանալ նաեւ մեր հայրենակիցների սեռական ցանկությունների եւ երազանքների հետ:
Մենք եկանք այն եզրահանգման, որ եթե հիվանդանոցի ղեկավարությունը պահպանում է այս գրությունները, ապա մտադիր է հիվանդանոցը դարձնել զբոսաշրջիկների այցելության կենտրոն: Տարօրինակն այն է, որ գովազդ չեն անում: Բացը լրացնում ենք մենք:
Դիլիջանը առողջարանային կենտրոն է: Քաղաքում հաճախ լինում են տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներ եւ կոպիտ սխալ է նրանց հիվանդանոցի պատը ցույց չտալը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլուխգործոցներից մի քանիսը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա