Երկրային կյանքին հրաժեշտ տվեց սիրված դերասան Ալեկսեյ Բատալովը (Լուսանկարներ)
Ժողովրդական արտիստ Ալեկսեյ Բատալովը մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Այս մասին առաջինը հայտնել է kp.ru կայքը հենվելով դերասանի մոտ ընկեր Վլադիմիր Իվանովի վրա:
Ալեկսեյ Բատալովը 88 տարեկան էր:
«Նա մահացել է հանգիստ, քնի մեջ: Երեկոյան պառկել է քնելու, իսկ առավոտյան չի արթնացել»,- պատմել է Իվանովը:
Այս տարվա հունվարին դերասանը վնասել էր ոտքը եւ բարդ վիրահատություն էր տարել: Փետրվարին նա կրկին վիրահատվել էր: Մայիսին նա նորից հայտնվեց հիվանդանոցում:
Բատալովը ծնվել է 1928 թվականին: Նա նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում: Նրա ամենահայտնի դերերից մեկը Գոշայի մարմնավորումն է «Մոսկվան արցունքներին չի հավատում» օսկարակիր կինոնկարում:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա