Մեղավորները պատժվելու են․ ինչո՞ւ «Գայանե» բալետի նվագախմբի անդամները չեն ներկայացել ներկայացմանը
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը այսօր՝ հունիսի 9-ին, ժողով է անցկացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում եւ փորձել պարզել, թե ինչու հունիսի 8-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացման ժամանակ նվագախմբի անդամները չեն ներկայացել ու կազմակերպված տապալել ներկայացումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։
«Ժողովի ընթացքում նախարարը նվագախմբի անդամներին հարց ուղղեց, թե ովքեր են եղել կազմակերպիչները, բայց ոչ ոք ոչ մի ձայն չհանեց։ Այժմ բացատրություններ են տալիս նվագախմբի անդամները, այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ովքեր են եղել կազմակերպիչները, համապատասխան պատժի կենթարկվեն»,-ասաց նա։
Կարինե Կիրակոսյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե ինչու են նվագախմբի անդամները նման քայլի դիմել, որոշ խոսակցությունների համաձայն, նման քայլի են գնացել որոշ աշխատակիցների աշխատանքից ազատելու համար․ «Երեք փոխտնօրեն է ազատվել, սակայն, ինչ կապ ունի վարչական աշխատակցի, փոխտնօրենի աշխատանքից ազատումը նվագախմբի հետ։ Նախարարը տեղյակ է եւ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պատժամիջոցներ են ներկայացվելու»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 8-ի երեկոյան ժամը 19.00-ին Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի ներկայացումը տապալվել է, քանի որ նվագախմբի անդամները չեն ներկայացել: Նրանք հավաքվել են բակում՝ ծառայողական մուտքի մոտ: Ամենայն հավանականությամբ, նման քայլի պատճառն այն է, որ օրեր առաջ թատրոնում տեղի են ունեցել կրճատումներ. 583 աշխատակցից 10-ը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել: Հատկանշական է, որ ծանուցում ստացածները վարչական աշխատողներ են, ոչ թե նվագախմբի անդամներ:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...