Այս ինչ շատ ենք սիրում մեր երեխաներին
Ամենաշատն իրենց երեխաներին սիրում են հայերը, իսկ ամենա-ամենաշատը Հայաստանում ապրող հայերը:
Չէ որ այդ միայն մենք ենք ընտրությունների արդյունքները կեղծում հանուն մեր երեխաների, եւ բակային տարածքներն էլ գարաժապատում կրկին հանուն մեր իսկ երեխաների:
Այդ միայն մենք ենք, որ հանուն մեր երեխաների կաշառք ենք տալիս եւ անվճար ընդունում համալսարաններ:
Միայն մենք ենք հանուն երեխաների նրանց ազատում բանակից եւ փախցնում ռուսաստաններ:
Չմոռանանք, որ հենց հանուն երեխաների ենք նրանց կաշառքով մանկապարտեզ ընդունում, իսկ հետո մանր-մունր կաշառք տալիս դաստիարակներին եւ ուսուցիչներին, ապա նաեւ դասախոսներին: Հավատացեք, միայն հանուն երեխաների:
Մենք մեր երեխաներին այնքան ենք սիրում որ ընտրակաշառք ենք վերցնում, բաժանում եւ սողում ղեկավարների առաջ:
Հանուն երեխաների կասեցնում ենք մեր երկրի զարգացումը եւ ամեն մի լավ առաջարկ եւ նախաձեռնություն ոտնատակ տալիս:
Հանուն երեխաների, ծխում ենք, նրանց կենացները խմում, տանը կռիվներ սարքում:
Կարճ ասած, ինչ անում ենք, երեխաների համար ենք անում:
Իսկապես, աշխարհում մեզնից ավելի երեխաներին սիրող չկա:
Լուսանկարում հայ երեխաներ չեն: մենք մեր երեխաներին այնքան ենք սիրում, որ չենք ստիպի այսպես ցատկել: Նրանք պետք է խորոված եւ քյաբաբ ուտեն, թե քաղաքում, թե բնության գրկում, թե լողափին:
Top-News.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա