«Օսկար» մրցանակաբաշխությանը Նատալի Պորտմանն «ուղերձ պարունակող» զգեստով է ներկայացել (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Նատալի Պորտմանը Լոս Անջելեսի Dolby թատրոնում կայացած «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխությանը «սկանդալային» զգեստով է ներկայացել, հայտնում է CNN-ը:
Աստղը միջոցառմանը ներկայացել է Dior բրենդի սև թափանցիկ զգեստով: Կերպարի մաս են կազմել սև բոդին և վրայից իջնող ոսկեգույն թելերով երկարափեշ զգեստը: Պորտմանն ուսերին նաև երկար սև թիկնոց է կրել, որի վրա գրված են եղել «Օսկար»-ին չառաջադրված կին ռեժիսորների անունները: Սրանով դերասանուհին հայտնել է կին ռեժիսորների նկատմամբ սեքսիստական վերաբերմունքի մասին իր կարծիքը:
Զգեստի վրա եղել են այնպիսի ռեժիսորների անուններ, ինչպիսիք են Լորին Սկաֆարիան, Լուլու Վանը, Գրետա Գերվիգը, Մարիել Հելլերը, Մելինա Մացուկասը, Ալմա Հարելը, Սելին Սկյամման և Մաթի Դիոպը:
Նշենք, որ լավագույն ռեժիսոր է ճանաչվել հարավկորեացի Պոն Ջուն Հոն` «Մակաբույծը» ֆիլմի համար:























































«Այս մասին անգամ չէի համարձակվել մտածել». «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսորը մեկնաբանել է «Օսկար»-ում տարած հաղթանակը
«Օսկար 2020»-ի կարմիր գորգով անցած ամենաոճային աստղերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
Խոաքին Ֆենիքսը բեմի վրա չի կարողացել զսպել հուզմունքը (լուսանկարներ)
Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի
«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա