«Այս մասին անգամ չէի համարձակվել մտածել». «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսորը մեկնաբանել է «Օսկար»-ում տարած հաղթանակը
Հարավկորեական «Մակաբույծները» ֆիլմի ռեժիսոր Փոն Ջուն Հոն «Օսկար» մրցանակաբաշխության հիմնական անվանակարգում ֆիլմի հաղթանակը խենթություն է համարել: Ռեժիսորի խոսքով` սոցիալական անհավասարության մասին ֆիլմի գաղափարը նրան երկար տարիներ է հետաքրքրել, հյայտնում է The Guardian պարբերականը:
«Ես տարօրինակ մարդ եմ. երբ Կինոդերասանների գիլդիայի մրցանակը ստացանք լավագույն դերասանական կազմի համար, ես, չգիտես ինչու, սկսեցի նաև «Օսկար»-ի մասին երազել: Սակայն չորս անվանակարգում հաղթելու և վեց արձանիկ ստանալու մասին անգամ չէի համարձակվել մտածել»,- պատմել է նա:
Միացյալ Նահանգների կինոակադեմիայի մրցանակների հանձնման 92-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում: Հարավկորեացի ռեժիսոր Փոն Ջուն Հոյի «Մակաբույծները» ֆիլմն ԱՄՆ կինոակադեմիայի վարկածով «Տարվա լավագույն ֆիլմ» է դարձել: Առաջին անգամ «Օսկար»-ի գլխավոր մրցանակը տրվել է ոչ անգլալեզու ֆիլմի: Ֆիլմը նաև երեք այլ մրցանակների է արժանացել` լավագույն ռեժիսուրայի, լավագույն սցենարի և լավագույն արտասահմանյան ֆիլմի համար:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ռենե Զելվեգերը («Ջուդի»), «Լավագույն դերասան» անվանակարգում արձանիկին է արժանացել Խոաքին Ֆենիքսը («Ջոկեր»):
Հաղթղների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:


















































«Օսկար 2020»-ի կարմիր գորգով անցած ամենաոճային աստղերը՝ Daily Mail-ի ֆոտոշարքում
«Օսկար» մրցանակաբաշխությանը Նատալի Պորտմանն «ուղերձ պարունակող» զգեստով է ներկայացել (լուսանկարներ)
Խոաքին Ֆենիքսը բեմի վրա չի կարողացել զսպել հուզմունքը (լուսանկարներ)
Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի
«Օսկար 2020». «Մակաբույծը» ճանաչվեց լավագույն ֆիլմ
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա