Արսեն Գրիգորյանը՝ Մրոն, նշանակվել է Մշակույթի նախարարի խորհրդական
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
Նորանշանակ խորհրդականին նախարարության աշխատակազմին ներկայացնելիս նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանն իր խոսքում նշել է. «Մեծ ակնկալիք ունեմ և վստահ եմ, որ նա շատ արագ կկանոնակարգի ոլորտը, որտեղ ամենամոտ ապագայում մենք կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ»:
Արսեն Գրիգորյանն էլ վստահեցել է՝ համագործակցության արդյունքն առաջիկայում նկատելի կլինի:
«Սա ինձ համար մեծ պատասխանատվություն է, շատ շնորհակալ եմ վստահության համար: Մենք պետք է հստակ տարբերակենք՝ ինչը պետք է պահել, պահպանել ու հանրահռչակել: Մենք աշխարհին պետք է ներկայանանք մեր լավագույն արժեքներով, խմբերով ու անհատներով: Ամեն զուռնա նվագող չէ, որ հայ ազգային երաժշտություն է մատուցում, նույնն էլ վերաբերում է դուդուկին, երգին, պարին: Տարազ կրող ամեն խումբ չէ, որ ազգային տարազ է ներկայացնում և հայկական պետությունը դրսում ներկայացնելու իրավունք ունի: Այս ամենը կանոնակարգելու կարիք կա», - ընդգծել է նորանշանակ խորհրդականը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա