Սերժ Թանկյանը ռուսական ֆիլմի համար երաժշտություն է գրում (լուսանկար)
«Sistem of a Down» հանրահայտ խմբի հայ վոկալիստ Սերժ Թանկյանը որպես կոմպոզիտոր միացել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծին: Ինչպես տեղեկացնում է «Ցենթրալ Փարթներշիփ» կինոընկերությունը, Թանկյանը վաղուց էր ցանկանում էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և սա լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում:
«Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար: Երազել եմ այսպիսի նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով։ Միաձուլել նվագախումբը, խենթ ռոքը և ազգային երաժշտական մոտիվները։ Այս հարցում իմ երազանքը կատարվեց»,-նշել է Սերժ Թանկյանը:
Ֆիլմում 6 երաժշտական պատմություն կա, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը «Sistem of a Down» խումբը գրելու է առանձին:
Ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևն ասել է, որ Թանկյանն ստեղծել է մի այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն կինոերաժշտությունների շարքում:
Ֆիլմի երաժշտության աշխատանքները կավարտվեն 2017թ․ ամռանը։ Այն էկրաններին կբարձրանա նոյեմբերի 30-ին:
7or.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա