Թայլանդական մերսումը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
Ավանդական թայլանդական մերսումը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, նշված է կազմակերպության կոմյունիկեում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Հինգշաբթի առավոտնյան նիստի ժամանակ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական հանձնաժողովը ներառել է եւս 15 տարր մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,-ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ:
Ավանդական թայլանդական մերսումը համարվում է ավանդական թայլանդական բժշկության գիտության եւ արվեստի մաս: «Որպես ոչ դեղորայքային միջոց եւ մանուալ թերապիա՝ այն ներառում է մարմնի հետ մանիպուլյացիաներ պացիենտի էներգիաները եւ մարմնի կառուցվածքը բալանսավորելու նպատակով այն հիվանդությունները բուժելու համար, որոնք ենթադրաբար առաջացել են «սեն»-ի (ուղիներ, որոնք անցնում են մարդու օրգանիզմում եւ փոխանցում կենսական էներգիայի հոսքերը) ուղղությամբ էներգիայի հոսքերի խցանմամբ: Մերսումը հիմնված է ինքնախնամքի հնագույն թայլանդական պրակտիկաների վրա: Մասնագետների փորձը հաղորդվել է սերնդեսերունդ՝ դառնալով գիտելիքների ֆորմալ համակարգ»,-նշվում է կոմյունիկեում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառված են նաեւ այլ տարրեր, այդ թվում՝ իռլանդական արֆե խաղի հմտությունները, սիլաթ՝ ինքնապաշտպական մարտարվեստը, կարավալը Պոդենսում (Պորտուգալիա):


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա