Փոլ Մաքքարթնին սուրբծննդյան ալբոմ է ձայնագրել՝ նախատեսված միայն իր ընտանիքի համար
Աշխարհահռչակ երաժիշտ Փոլ Մաքքարթնին պատմել է, որ ձայնագրել է սուրբծննդյան տաղերգերի ալբոմ, որը, սակայն, նախատեսված է միայն իր ընտանիքի անդամների համար:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, 77-ամյա նախկին «բիթլը» ալբոմը ձայնագրել է իր առանձնատան ստուդիայում, սակայն չի պատրաստվում երբևէ այն թողարկել:
Նա մանրամասնել է, որ տաղերգերի ալբոմ ձայնագրելու գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ իրեն չի հաջողվել սուրբծննդյան թեմայով լավ երգեր գտնել:
«Տարիներ առաջ հասկացա, որ սուրբծննդյան լավ երգեր չկան: Ինձ դուր են գալիս ավանդական, պարզ և հեշտ հիշվող երգեր, ուստի՝ գնացի իմ ստուդիա և այդպիսի մի ալբոմ ձայնագրեցի: Այն չի թողարկվել, քանի որ բացառապես ընտանիքի համար է և ամեն տարի լսվում է: Երեխաներս ու թոռներս այն շատ են սիրում»,- պատմել է Մաքքարթնին:
Նշվում է, որ երաժիշտն ունի հինգ երեխա և ութ թոռ:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա