Պուտինը մեկնաբանել է «Եվրատեսիլ-2017»-ը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում «Մեկ գոտի՝ մեկ ուղի» միջազգային համաժողովի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի՝ «Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի մասին հարցին, գրում է gazeta.ru-ն:
«Նրանք, ովքեր ուզում էին դիտել մրցույթը, կարող էին դա համացանցի միջոցով անել»,-մեկնաբանել է Պուտինը ռուսական հեռուստաալիքների՝ այս տարվա մրցույթի հեռարձակումից հրաժարվելու որոշումը:
Խոսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլյա Սամոյլովայի՝ մրցույթից հրաժարվելու որոշման մասին՝ Պուտինն ասել է. «Կարծում եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Կիևի իշխանություններն ի վիճակի չեն այդօրինակ միջոցառումներ անցկացնել»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տվել Սամոյլովային ժամանել Կիև ու մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով, որ երգչուհին առանց համապատասխան թույլտվության Ղրիմ էր այցելել:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա