Ռոբերտ դե Նիրոն հայտնել է, թե որ դերն է իրեն դժվարությամբ տրվել
Հոլիվուդյան դերասան Ռոբերտ դե Նիրոն պատմել է, թե որ ֆիլմի նկարահանումներին է իր համար առավել բարդ եղել պատրաստվել 50 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման ֆիլմերից նա նշել է 1980 թվականին թողարկված «Կատաղի ցուլ» կենսագրական ժապավենն ամերիկացի բռնցքամարտիկ Ջեյք Լամոտտեի մասին: Ֆիլմի ռեժիսորը Մարտին Սկորսեզեն է: Դերասանը նշում է, որ դերը կերտելու համար ստիպված է եղել ավելորդ քաշ հավաքել:
Դե Նիրոն հիշել է, որ բռնցքամարտիկին հանդիպել է փողոցում, երբ նա արդեն շատ գեր էր, և այդ հանդիպումը ոգեշնչել է իրեն աշխատել այդ կերպարի հետ:
Այդ դերի համար նա ստացել է իր երկրորդ «Օսկարը»: Առաջին մրցանակը դե Նիրոն ստացել է «Կնքահայրը 2» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար:



















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա