Մի աննշան, ոչինչ չասող դետալ
Մի աննշան, ոչինչ չասող դետալ․ 1964 թվականից գրեթե ամեն տարի Պորտուգալիայի հեռուստառադիոընկերությունը կազմակերպում է հատուկ փառատոն` Festival da Canção, որի նպատակն է` ընտրել այդ տարվա Եվրատեսիլի մասնակից երգը: Մի պահից սկսած` ներկայացվում են միայն պորտուգալերեն երգեր: Բազմաթիվ տեղացի կատարողներ և հեղինակներ իրենց հաջող դեբյուտը արել են հենց այդ փառատոնի շրջանակներում` արագ ստանալով միջազգային ճանաչում:
Ընկնել-ելնելով, բազմաթիվ անհաջողություններ հաղթահարելով, անընդհատ փոխելով իր ֆորմատը` ձգտելով գտնել ոսկե միջինը, այս փառատոնն ի վերջո բերեց նրան, որ Եվրոպան քանի ամիս է` երգում է Սալվադորի ու Լուիզայի պորտուգալերեն երգը զարմանալի սիրո մասին, իսկ բազմաթիվ պորտուգալացիներ շնորհակալություն են հայտնում հենց այս փառատոնին, որ հայտնաբերեցին Սալվադորին դրա միջոցով:
Տարածել պորտուգալերեն երգերը, խրախուսել սեփական արտիստներին. հենց սա է դարձել փառատոնի նպատակը մի պահից սկսած, ինչի կարևորության մասին քանի տարի է` համառորեն գրում եմ ինձ հասանելի այս օնլայն հարթակում:
Էսքան բան։
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա