Հայերը, հույներն ու վրացիները իրենց մշակույթն աշխարհում լավագույնն են համարում
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հարցման համաձայն, Հայաստանն առաջին տեղում է Եվրասիայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներից, որի բնակչությունն ասել է, որ քրիստոնեությունը ազգային բնորոշման կարեւոր մաս է կազմում: Երկրորդ եւ երրորդ տեղերը կիսում են Վրաստանն ու Սերբիան:
Մոլդովան, Հունաստանն ու Հայաստանը նաեւ Եվրասիայի առավել հավատացյալ երկրներն են: Այստեղ իրենց քրիստոնյա են համարում բնակչության 90 տոկոսը: Հատկանշական է սակայն, որ հույների եւ մոլդովացիների կարծիքով, 1970-ականների համեմատ իրենց հասարակություններում հավատացյալների թիվը նվազել է, մինչդեռ հայերի մեծ մասը համոզված է, որ վերջին չորս տասնամյակներում Հայաստանի բնակչությունն ավելի հավատացյալ է դարձել:
«Արդյոք հավատում եք դուք Աստծուն» ուղիղ հարցին «այո» է պատասխանել վրացիների 99 տոկոսը, հայերի, մոլդովացիների եւ ռումինացիների 95 տոկոսը: Առավել քիչ են Աստծուն հավատում Չեխիայում, որտեղ Աստծուն հավատում է բնակչության մեկ երրորդը: Մոլդովայում, Հայաստանում եւ Ռումինիայում յուրաքանչյուր երկրորդը ամեն օր աղոթում է, մինչդեռ Ռուսաստանում եւ Հունգարիայում յուրաքանչյուր օր աղոթում է միայն վեց հոգուց մեկը:
Հատկանշական է սակայն, որ իրենց առավել հավատացյալ համարող սերբերի ընդամենը 6, իսկ հայերի ընդամենը 9 տոկոսն է եկեղեցի այցելում յուրաքանչյուր շաբաթ, մինչդեռ Բոսնիայում, Լեհաստանում եւ Ուկրաինայում ամեն շաբաթ եկեղեցի է այցելում հարցվածների կեսը:
Արեւելյան Եվրոպայում եւ Եվրասիայում իրենց մշակույթը բոլոր մյուսների մշակույթից առավել բարձր են դասում Հունաստանում, Վրաստանում եւ Հայաստանում: Առավել համեստ են սեփական մշակույթը գնահատում Էստոնիայում, որի բնակչության ընդամենը 23 տոկոսն է կարծում, որ էստոնական մշակույթն աշխարհում լավագույնն է:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա