Հռոմի կենտրոնը կարող է զրկվել ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից
Շրջակա միջավայրի վերահսկման և սպառողների իրավունքների պաշտպանության իտալական Codacons միությունը դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին` Հռոմը համաշխարհային ժառանգության օբյեկտի կարգավիճակից ժամանակավորապես զրկելու խնդրանքով:
Ինչպես նշում է Euromag-ը, դիմումի պատճառը իտալական մայրաքաղաքի ողբալի իրավիճակն է:
«Հռոմի պատմական կենտրոնը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառվել է 1980 թվականին, սակայն վիճակագրական տվյալների համաձայն`միայն 14-րդ տեղն է զբաղեցնում այցելող զբոսաշրջիկների քանակով: Համաշխարհային ժառանգության բոլոր օբյեկտների պահպանումը պետք է համապատասխանի հուշարձանների պահպանման պահանջներին: Աղբի մեջ կորած Հռոմը չի համապատասխանում այդ պահանջներին, ինչը ենթադրում է քաղաքի բացառումը մշակութային ժառանգության օբյեկտենրի ցանկից», - ասվում է իտալական միության հայտարարության մեջ:
Միությունը ՅՈւՆԵՍԿՕ-ին կոչ է անում անհապաղ վերահսկել Հռոմի կենտրոնում տիրող իրավիճակը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա