Ստրադիվարիուսի ջութակները հնչում են ավելի վատ, քան ժամանակակիցները. հետազոտություն
Ֆրանսիացի եւ ամերիկացի գիտնականների խումբը հետազոտություն է իրականացրել, որի հետեւանքով հօդս է ցնդել Անտոնիո Ստրադիվարիուսի (1644-1737) ջութակների՝ ժամանակակիցներից ավելի լավ հնչելու առասպելը։ Այս մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիային:
Հետազոտության ժամանակ փորձարկվել են Ստրադիվարիուսի երեք ջութակներ եւ մինչեւ 10 տարեկան երեք ժամանակակից գործիքներ։ 137 մարդու մասնակցությամբ գիտափորձերը տեղի են ունեցել Փարիզի եւ Նյու Յորքի համերգասրահներում։
Գիտափորձի ընթացում լսարանը նախընտրել է նոր գործիքները։ Ջութակահարներն իրենք, ովքեր գործիքներն ընտրել են առանց դրանց ծագումն իմանալու, եւս ընտրություն են կատարել հօգուտ ժամանակակից ջութակների։
Աշխարհում պահպանվել է Ստարդիվարիուսի արհեստանոցում նրա կենդանության օրոք ստեղծված մոտ 650 տարբեր տեսակի գործիքներ։ Դրանցից 512-ը ջութակներ են։
Մի քանի միլիոն դոլարի հասնող Ստրադիվարիուսի ջութակների գները որոշվում են ոչ միայն դրանց ֆիզիկական վիճակից, այլեւ ելնելով այն ժամանակից, երբ դրանք պատրաստվել են։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա