Պատմական Երզնկայում գանձագողերը հարձակումներ են գործում հայկական Սուրբ Տրդատ վանքի վրա
Երզնկային պատկանող Դողանքյոյ (Թարթան) գյուղում Սուրբ Տրդատ վանքը գանձագողերի վերջին զոհ է դարձել: Տեղի բնակիչները, որոնք այդ մասին բողոքել են պատկան մարմիններին, մնացել են ձեռնունայն:
Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի հետ զրույցում գյուղի բնակիչները պատմել են, որ վերջին անգամ անցյալ շաբաթ գանձագողերը վանք են եկել բահերով: Նրանք գանձագողերին զգուշացրել են, սակայն վերջիններս մահով են սպառնացել բնակիչներին:
Թեեւ բնակիչներն այս հարցով դիմել են պաշտոնյաներին, սակայն վերջիններս ոչ մի գործողություն չեն ձեռնարկել , պատճառաբանելով, թե գողերին պետք է բռնացնել հենց հանցանքի վայրում գործողության ժամանակ:
Նշենք, որ Սուրբ Տրդատի վանքը 2005թ -ից գտնվում է պետական հսկողության տակ գտնվող տարածքում, սակայն չնայած դրան, այնտեղ վերականգնողական աշխատանքներ չեն անցկացվում, ինչ հետեւանքով վանքը քանդվում է:
NEWS.am


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա