Հայ-թուրքական համերգ Գյումրիում
Մայիսի 10-ին Գյումրիում` Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ մայիսի 11-ին` Նորարար փորձառական արվեստի կենտրոնում կայանալիք համերգներին միասին հանդես կգան դուդուկահար Սուրեն Ասատրյանը և թուրք, երգիչ, երգահան, երաժիշտ-կատարող Նիդա Աթեշը: Նրանք կներկայացնեն տարածաշրջանի երաժշտական ժառանգությունը։ Սուրեն Ասատրյանը ծնունդով Հայաստանից է, սակայն վերջին տարիներին գործունեություն է ծավալել Թուրքիայում` հեղինակելով մեկ տասնյակի չափ ալբոմներ: Ինչ վերաբերում է Նիդա Աթեշին, նա ծնվել է Ստամբուլում, մշտապես հանդես է գալիս թուրքական ժողովրդական երգերով, մասնակցել է բազմաթիվ փառատոների: Համերգների նախաձեռնությունը պատկանում է Ստամբուլում գործող «Անադոլու Քյուլթուր» մշակութային կազմակերպությանը: 2004 թ.-ից ի վեր «Անադոլու Քյուլթուրը» Հայաստանի տարբեր հասարակական ու մշակութային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանն ուղղված նախաձեռնություններ՝ ֆիլմի, երաժշտության, ժամանակակից արվեստի եւ այլ ոլորտներում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա