Ուկրաինայի Ռովնո քաղաքում հայկական խաչքար են տեղադրել (տեսանյութ)
Ուկրաինայի Ռովնո քաղաքում հայկական խաչքար են տեղադրել՝ ի հիշատակ հայ եւ ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Նոյեմբերի 1-ին Ռովնո քաղաքում, Կավկազսկայա-Միցկեվիչա փողոցի անկյունում տեղի է ունեցել հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը:
Ուկրաինական կայքի հաղորդմամբ՝ օծման արարողությունն անցկացրել են Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի ուղղափառ եւ հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները:
Միջոցառմանը ներկա են եղել Ուկրաինայի հայերի միության նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանն ու Արմեն Վարդանյանը, Ռովենի մարզի «Նաիրի» հայ համայնքի նախագահ Վարդան Թաթոսյանը, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, հոգեւորականությունը, ինչպես նաեւ հյուրեր Լվովի, Վոլինի եւ Ժիտոմիրի մարզերի հայ համայնքներից:
Խաչքարի բարձրությունը կազմում է 2,5 մ, այն պատրաստված է հայկական տուֆից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2015-ից երկրի տարբեր շրջաններում բացվել է ավելի քան 20 խաչքար:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա