Հայաստանում 2020 թվականին նախատեսվում է վերականգնել 4 թանգարան. նախարար
Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի իրականացմանն ուղղված միջոցները 2020 թվականին կավելանան։ Այս մասին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
Դա, նրա խոսքով, կապված է հանրապետության տարածքում գործող պատկերասրահների եւ թանգարանների նորոգման, ինչպես նաեւ դրանցում ջեռուցման համակարգերի անցկացման համար։ «Մենք նախատեսում ենք վերականգնել 4 թանգարան»,- նշել է նախարարը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է գերատեսչությանը հատկացնել 179 մլրդ 459 մլն դրամ՝ 2019-ի 158 մլրդ 886 մլն դրամի փոխարեն։ Հիմնականում ավելացվել են կրթության ծախսերը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա