13-ամյա Մոցարտի հազվադեպ դիմանկարը կհանվի աճուրդի
13 տարեկան Մոցարտի դիմանկարը՝ պատանի կոմպոզիտորի կենդանության օրոք հազվադեպ նկարներից մեկը, Փարիզում նոյեմբերի 27-ին վաճառքի կհանվի Christie’s աճուրդում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով France Info-ին։
Դիմանկարի մեկնարկային գինը կազմում է 800 հազարից 1 մլն երկու 200 հազար եվրո։ Նկարի հեղինակը համարվում է նկարիչ Ջամբետինո Չինյարոլին։
«Սովորաբար գնորդներին հրապուրում է նկարչի անունը, իսկ այս դեպքում՝ նկարի սյուժեն, այսինքն ինքը՝ Մոցարտը»,- ասել է Փարիզի Christie’s-ի մասնաճյուղի հին կտավների բաժնի տնօրեն Ասթրիդ Սենթները։
Մասնագետները վիճում են կլավեսինի վրայի նոտաների առիթով։ «Ոմանք կարծում եմ, որ դա վենետիկցի Բալթազար Գալուպիի գործն է, մյուսները հակված են կարծելու, որ հենց Մոցարտի պարտիտուրն է, որը հետագայում կորել է»,- ասել է Սենթները։
Մանուկ հասակում Մոցարտի դիմանկարները, որոնք արվել են նրա կենդանության օրոք, շատ քիչ են։ Գուցե սա պատանի կոմպոզիտորի վերջին պատկերումն է, որն առայժմ մասնավոր հավաքածուում է։
Հատկանշական է նաեւ այն, որ հայտնի են կտավի ստեղծման հանգամանքները եւ պատվիրատուն (վենետիկցի հարկահավաք Պյետրո Լուջաթի)։ Կոմպոզիտորի հայրը կնոջն ուղղված նամակում գրում է, որ 1770 թվականի հունվարի 6-7-ին, Վերոնայում հաջող համերգից հետո, Վոլֆգանգ Ամադեուսը նկարչի մոտ է եղել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա