Արայիկ Հարությունյանի եւ նրա շեֆի իրական նպատակը. ո՛չ հայերենին, ո՛չ հայոց պատմությանը
Պատմությունից գիտենք, որ եկեղեցին ունեզրկելու եւ հայոց պատմությունն ու հայերենը դպրոցներից դուրս մղելու ծրագիր փորձել է իրականացնել ցարական իշխանությունը՝ Նիկոլայ 2-րդի կառավարման գրեթե վերջին տարիներին։ Այն ժամանակ պետություն չունեինք, բայց դիմադրեցինք եւ հաղթեցինք։ Հիմա պետություն ունենք, բայց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած։
Սուպերնախարար Արայիկ Հարությունյանն իր գործունեությունն սկսեց սկանդալային հայտարարություններով եւ քայլերով, բայց պաշտոնանկ չարվեց, որից հանրությունը հետեւություն արեց, որ նա պաշտպանվում է եւ աջակցություն ստանում իր շեֆից։
Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե Կրոնի պատմություն առարկան պետք է դուրս մղվի դպրոցից, ապա մի օր հարմարացրեց եւ դպրոցներից մեկից դուրս հրավիրեց քահանային։ Հավատացեք, նման բան անգամ Թուրքիայում չի կարող լինել։
Իսկ երբ թափթփուկները հարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա, նա եւ իր շեֆը ծպտուն չհանեցին։ Իսկ ինչու հանեն, եթե մտադիր են Կրոնի պատմությունը հանել դպրոցից, եթե մտադիր են Հայ Առաքելական Եկեղեցին հավասարացնել Աուն Սինրիկիո աղանդի հետ։
Հետո, բնականաբար, հերթը պետք է հասներ բարձրագույն ուսումնական հաստատություններից հայոց լեզուն եւ հայոց պատմությունը դուրս մղելուն։ Տարօրինակ է, որ հայերենը եւ հայոց պատմությունը դպրոցներում ֆակուլտատիվ դասաժամերի չեն վերածում։
Իհարկե, այս ամենն արվում է գեղեցիկ փաթեթավորմամբ, թե բա ուզում ենք, որ մարդը ավելի լավ մասնագիտանա իր գործում, եւ որ իբր հայոց պատմությունն ու հայերենը դրան խանգարում են։
Հիմա պատկերացրեք հայոց պատմությունից հեռու եւ հայերեն վատ իմացող շինարարների, իրավաբանների, ճարտարապետների, բժիշկների, որոնք ոչ հայոց պատմություն գիտեն, ոչ հայերեն։ Միայն չասեք, թե դպրոցական գիտելիքները բավարար են հետագա կյանքի համար։ Չասեք նման բան, որովհետեւ նախ չեք տիրապետում, թե բարձրագույն ուսհաստատություններում ինչ մակարդակի եւ ինչ հայերեն են սովորում, բացի այդ չգիտեք եւ չեք հասկանում, թե հայոց պատմությունն ինչու են բուհերում դասավանդում։
Իսկ եթե գիտեք, բայց գնում եք այս քայլին, ապա շատ ավելի վատ ձեզ համար։
Ի դեպ, Անգլիան, Ամերիկան, Ռուսաստանը, Ֆրանսիան հսկայական միջոցներ եւ ուժեր են ծախսում ոչ միայն իրենց երկրներում, այլ ամբողջ աշխարհում իրենց լեզուն, մշակույթը եւ պատմությունը տարածելու համար։ Հարց՝ ինչու են այդպես անում, եթե լեզուն եւ պատմությունը ձեր կարծիքով չորրորդական առարկաներ են։
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
Իրանում կոտրել են պետական հեռուստաալիքների հեռարձակումը․ էկրանին է հայտնվել Փահլավիի ուղերձը