Գերագույն հոգեւոր խորհուրդը ողջունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը
Հոկտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ընթացող Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում անդրադարձ կատարվեց հոկտեմբերի 29-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության առնչությամբ բանաձեւի ընդունման փաստին:
Գերագույն հոգեւոր խորհուրդը, ողջունելով բանաձեւի ընդունումը, այն դիտարկեց որպես կարեւոր քայլ հայ ժողովրդի նկատմամբ պատմական արդարությունը վերականգնելու եւ ցեղասպանության մեր սուրբ նահատակների խնկելի հիշատակը հարգելու համատեքստում:
Այս կապակցությամբ ԳՀԽ անդամները նաեւ իրենց գնահատանքն արտահայտեցին բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնց անխոնջ ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Հայոց Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման խնդրում հասնել կարեւոր այս հանգրվանին:
Արտահայտելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ աշխարհասփյուռ հայ ժողովրդի երախտագետ զգացումները` Գերագույն հոգեւոր խորհուրդը հույս հայտնեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները եւ բարեսեր ժողովուրդը նույն արդարամտությամբ կշարունակեն ջանքեր ներդնել` հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ աշխարհում նման ոճրագործությունների կանխարգելման:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա