«Զորաց քարեր»-ում նոր՝ անցքերով երեք քարեր են հայտնաբերվել (Լուսանկար)
«Զորաց քարեր» մեգալիթյան հուշարձանի հյուսիս-արևմտյան մասում գտնվող դամբարաններից մեկի հարավային պատաշարին օրերս հայտնաբերվել են 60 սմ-ից մինչև մեկ մետր բարձրությամբ անցքերով երեք քարեր։ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանի խոսքով՝ գտածոն կարևոր նշանակություն ունի հնավայրի հետագա ուսումնասիրության համար:
«Նմանատիպ քարեր կան դամբարանի երկու ծածկերի վրա, բայց պատերի վրա հայտնաբերվածը առաջին դեպքն է», – ասում է Աշոտ Ավագյանը` պատճառաբանելով, որ խոտածածկը թույլ չի տվել մինչ օրս նկատել դրանք: Ըստ արգելոցի վարիչի. «դա ևս մեկ ապացույց է, որ «Զորաց քարերն» աստղադիտարան չի եղել, քարերն այնտեղ են բերվել շինարարական նպատակներով, անցքերն էլ արվել են դրանց տեղաշարժի համար»:
Ա. Ավագյանի փոխանցմամբ հուլիսին հնագիտական արշավախումբը նախատեսում է վերսկսել պեղումները կենտրոնական դամբարանի և մի շարք այլ հատվածներում:

Հ. Գ. «Զորաց քարեր» հնագիտական բնակատեղիի 2016 թ. պեղումների ժամանակ գտնվել են ﬔծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, երկաթից պատրաստված զենքերի և աշխատանքային գործիքների մնացորդներ, 11-13-րդ դարերով թվագրվող ապակե ապարանջան, իսկ կենտրոնական դամբանախցից` չորս ծածկասալեր, դրանց մի մասը դարձյալ անցքերով:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա