Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
Հոկտեմբերի 28-ին Վեհարանի ժողովասրահում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Ժողովը բացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքով: Իր հայրապետական օրհնությունը բերելով ժողովականներին` Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ ինչպես նախորդ ժողովների ընթացքում, այնպես և այս ժողովին տեղի կունենան արդյունավետ քննարկումներ Հայոց Եկեղեցուն և ժողովրդին հուզող զանազան խնդիրների առնչությամբ:
Վեհափառ Հայրապետը ողջունեց նաև ժողովին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի ներկայությունը, ով առաջին անգամ է այս հանգամանքով մասնակցում ԳՀԽ ժողովին և զեկույց է ներկայացնելու Պատրիարքարանին առնչված հարցերի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ:
Քառօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին և կրթական ու սոցիալական առաքելությանն առնչված հարցեր: Մասնավորապես զեկույցներ կներկայացվեն 2020 թվականին գումարվելիք Ազգային-եկեղեցական Ժողովի (ԱԵԺ) կազմակերպման ընթացքի, ԱԵԺ օրակարգային նյութերի նախապատրաստման նպատակով ստեղծված յոթը հանձնախմբերի կատարած աշխատանքի վերաբերյալ: Գերագույն հոգևոր խորհուրդը զեկույց կլսի Մայր Տաճարի հիմնանորոգության առնչությամբ: Կքննարկվեն Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միության գործունեության զորացման ուղիները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա