«Ջոկեր»-ը գողացել է Արմեն Ջիգարխանյանի կերպարը՝ ռուսական «Շիրլի-միրլի» ֆիլմից
Ջոկերի հանդերձանքը համանուն ֆիլմից ամբողջությամբ կրկնօրինակված է հայտնի ֆիլմի Արմեն Ջիգարխանյանի կերպարից («Ширли-мырли» (1995թ․)։ Այս մասին հիշատակել է աղգությամբ ռուս Լիլիանա Պերտենեւան եւ պահանջել է ետ կանչել ամերիկյան ֆիլմի վարձույթային վկայականը։
Ինչպես հայտնում է Life.ru-ն, աղջիկը նշել է, որ Հոլիվուդը գողացել է հերոսի հանդերձանքը։
«Ես բացասաբար եմ վերաբերում պլագիատին։ Կապ չունի գողանում է «Մոսֆիլմը, թե Հոլիվուդը»», - հայտարարել է նա։
Պերտենեւայի խոսքերով նա արդեն պաշտոնական բողոք է ուղարկել Ռուսաստանի Մշակույթի նախարարություն։

«Ширли-мырли»-ն Վլադիմիր Մենշովի կատակերգությունն է, 1990-ականների ռուսական կինոյի վառ ներկայացուցիչը։ Իր անվանումը ֆիլմը ստացել է երաժշտությունից, որը կատարում է գլխավոր հերոսը։
Ըստ սյուժեի Յակուտիայում քիմբերլիտե «Անհեռանկարային» խողովակը մշակելիս հայտնաբերվել է արտասովոր չափսերի ադամանդ, որը ստացել է «Ռուսաստանի փրկիչ» անունը: Դրա մեծությունն այնպիսին է, որ վաճառքից ստացված հասույթը կարող է ոչ միայն ամբողջությամբ մարել երկրի արտաքին պարտքը, այլ նաեւ «երկրի բոլոր բնակիչներին ապահովել եռամյա արձակուրդ՝ Կանարյան կղզիներում»: Ադամանդը «Ան -124» ինքնաթիռով տեղափոխվում է Մոսկվա, սակայն արդյունքում այն հայտնվում է ԱԱԾ պետի կերպարում քողարկված մաֆիոզ՝ Կոզյուլսկու (Ջիգարխանյան) ձեռքում։ Բառացիորեն նրա քթի տակից այն առեւանգում է խաբեբա Վասիլի Կրոլիկովը (Գարկալին)․․․


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա