Սաթի Սպիվակովան Երեւան է ժամանել ապրիլյան պատերազմի մասին ֆիլմի պրեմիերային. գլխավոր դերում նրա դուստրն է
Հայտնի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի կինը` դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան (Սաթենիկ Սահակյանց), ժամանել է Երեւան «Դրախտի դարպաս» ֆիլմի պրեմիերային: Ժապավենում գլխավոր դերը կատարում է նրա դուստրը` Տատյանան:

Աստղը Հայաստանում արված մի քանի լուսանկար է հրապարակել, այդ թվում հայկական «գլխավոր» լեռան` Արարատի լուսանկարը: «Հասնելով հայրենիք»,- գրել է Սպիվակովան` խոստովանելով, որ այդ պահերին սրտի զարկերը մշտապես արագանում են: Նա կիսվել է նաեւ «Դրախտի ֆարպասը» ֆիլմի պրեմիերային անվանական հրավերով:

Ֆիլմի իրադարձությունները զարգանում են 2016թ.-ի ապրիլին։ Գերմանացի հայտնի լրագրող Ռոբերտը վերադառնում է Արցախ՝ 22 տարվա զինադադարից հետո կրկին բռնկված պատերազմի իրադարձությունները լուսաբանելու համար։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆյայի հետ, նրանք սիրահարվում են։ Սակայն շուտով նա իմանում է՝ ով է Սոֆյան։

Նա անհետ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է, որը 1992թ.-ին Թալիշի անկման օրը գերի է ընկել։ Այդ ժամանակ Ռոբերտը չի փորձել գերությունից փրկել հերոսուհու հորը, միայն վերցրել է լուսանկարները, որոնք արվել են մարտի դաշտում։ Դրանք ներկայացնելով որպես սեփականը՝ նա համաշխարհային հայտնիություն է ձեռք բերել։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա