Եգիպտոսում առաջին անգամ հայտնաբերել են փարավոնների դարաշրջանից պահպանված հուղարկավորության պարտեզ
Լուքսորում առաջին անգամ հայտաբերվել է փարավոնների դարաշրջանի հուղարկավորության պարտեզ, որը հսկայական խորհրդանշական նշանակություն ուներ Հին Եգիպտոսում, հայտնել է երկրի Հնությունների գործերով նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հնությունների բաժնի ղեկավար Մահմուդ Աֆիֆիի խոսքով այդ հազվագյուտ հայտնագործությունն արվել է հնագիտական պեղումների ժամանակ՝ Նեղոսի արեւմտյան ափին։ Այդ պարտեզն իրենից ներկայացնում էէ փոքր քառակուսի տարածքներ, որտեղ մոտ չորս հազար տարի առաջ տնկված են եղել որոշակի տեսակի ծառեր, թփեր ու ծաղիկներ։
Նման պարտեզների գոյության մասին առայսօր դատում էին միայն քանդակների ու որմնանկարների պատկերներից, բայց որեւէ փաստացի ապացույց չէր հայտնաբերվել։
Դամբարանի մոտ հայտնաբերվել է փոքր խուց, որը ըստ երեւույթին աղոթարանի դեր էր կատարում։ Այնտեղ երեք գերեզմանաքար են հայտնաբերել, որոնց վրա գունավոր որմնանկարներ կան, ընդ որում հրաշալի պահպանված։ Գրություններից դատելով՝ դրանք պատկանում էին 13-րդ դինաստիային։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա