Գիտնականները վերծանել են Հերովդես Մեծի թատրոնից հինավուրց անեծքի տեքստը
Կապարի վահանակի վրա հայտնաբերված գրությունը, որ գիտնականները գտել են իսրայելական հինավուրց թատրոնի ավերակներում, անեծք է եղել, հայտնում է Planet-Today- ը՝ հղում անելով Live Science-ին։
Վահանակը պատրաստվել է մ․թ․ 6-րդ դարում։ Այն հայտնաբերվել է թատրոնի ավերակներում, որը տեղակայված է եղել Պաղեստինյան Կեսարիա քաղաքի տարածքում։ Հերովդես Մեծի կողմից կառուցված քաղաքն այն ժամանակ վերահսկվում էր Բյուզանդիայի կողմից։
Խորհրդավոր տեքստը, պարզվել է, անեծք է, որը պետք է վնաս հասցներ ոմն պարուհի Մաննին։ Գիտնականները ենթադրել են, որ անեծքի հեղինակը մեկ այլ պարուհի է եղել։ Անեծքը, որը հորինել է Մաննի մրցակցուհին, կազմված է 110 տողից։ Տեքստի հեղինակը դիմում է տարբեր աստվածների եւ սատանաների՝ խնդրելով կուրացնել Մաննին, կապել նրա ոտքերը, զրկել հավասարակշռությունից եւ այլ վնասներ պատճառել։
Վահանակը գտել են դեռեւս 20-րդ դարի կեսին, սակայն տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս վերծանել վատ պահպանված տեքստը, հայտնվել են միայն վերջին տարիներին։ Այդ նույն տեխնոլոգիաները կօգտագործվեն նաեւ այլ արտեֆակտներից հինավուրց տեքստեր վերծանելու համար, այնպես որ մեզ սպասում են այլ, ոչ պակաս զարմանալի հնագիտական բացահայտումներ։


















































Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Տարիներ անց սովորական գործընթաց է լինելու, երբ Հայաստանից կամ Ադրբեջանից մեր քաղաքացիները կարողանալո...
Գագիկ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Հայաստանի դահուկավազքի և սնոուբորդի ֆեդերացիայի նախագահի պա...
Լավրովը Մակրոնին հիշեցրել է Նապոլեոնին ու Հիտլերին՝ խոսելով Ռուսաստանի պատմության մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026թ. զեկ...
Ամբողջ գիշեր ճանապարհներին իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ (տեսանյութ)