Ռեստորան նաեւ Էրեբունի թանգարանում
«Էրեբունի» թանգարան-արգելոցը կհամատեղի նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությունը:
Ինչպես մայիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է թանգարան-արգելոցի տնօրեն Գագիկ Գյուրջյանը` պարսպի ու նախասրահի հետ կապված երկու նախագիծ է պատրաստվել: Եւս յոթ կետեր կառնչվեն ամրոցի ներքին հատվածին: Ծրագիրն իրականացնել նախատեսվում է արդեն այս տարի, որպեսզի 2018 թվականին Էրեբունու 2800 ամյակը նշելիս աշխատանքները որոշ չափով ավարտված լինեն: Ծրագրվում է նաեւ հուշարձանի, սակայն ոչ ամրոցի տարածքում, ազգագրական ուրարտական ճաշարան կառուցել:
«Ճաշարանի ստեղծումը չի նշանակում Էրեբունու տարածքում ռեստորան բացել», - ընդգծել է Գագիկ Գյուրջյանը: Նրա խոսքով` ճաշարանում կներկայացվեն ուրարտական ժամանակների բաղադրատոմսերով պատրաստված ուտեստներ: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են գարի, սիսեռ, սալոր, ոսպ, ոչխարի միս, հորթի միս, գինի եւ գարեջուր: Այժմ մասնագետները փորձում են վերստեղծել այդ ժամանակների ճաշացանկը: «Փորձում ենք համատեղել ոչ նյութական եւ նյութական ժառանգությունը», - նշել է Գյուրջյանը: Ճաշարանը կտեղակայվի ուրարտական տանը, իսկ մատուցողները ուրարտական տարազ կհագնեն: Ամբողջ նախագծի արժեքը 8 մլն դոլար է գնահատվում:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա