Պլասիդո Դոմինգոն սեքս-սկանդալի ֆոնին հրաժարական է տվել Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից
Իսպանացի հայտնի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, իր անվան շուրջ պտտվող սեքս-սկանդալի ֆոնին, հրաժարական է տվել Լոս Անջելեսի օպերայի գլխավոր տնօրենի պաշտոնից, որտեղ նա աշխատել է ավելի քան 20 տարի, հաղորդում է РИА Новости-ն:
«Մինչ ես աշխատում իմ ազնիվ անունը վերադարձնելու ուղղությամբ, ես որոշեցի, որ Լոս Անջելեսի օպերայի համար լավագույն տարբերակը կլինի, եթե ես թողնեմ գլխավոր տնօրենի պաշտոնը»,- ասված է երաժշտի տարածած հայտարարության մեջ:
Դոմինգոյի խոսքով՝ իրեն առաջադրված մեղադրանքները այնպիսի մթնոլորտ են ստեղծել, որ դժվարացրել են իր աշխատանքը թատրոնում:
Լոս Անջելեսի օպերայի տնօրենների խորհրդի գործադիր կոմիտեն շնորհակալություն է հայտնել Դոմինգոյին «թատրոնի և նրա թիմի հանդեպ իր ոգեշնչման և նվիրվածության համար»՝ նրա ներդրումը քաղաքի մշակութային կյանքին անվանելով աննախադեպ:
«Նա ոչ միայն աներևակայելի տաղանդավոր երգիչ է, այլև Լոս Անջելեսի օպերայի ստեղծման և զարգացման շարժիչ ուժը», - ասված է թատրոնի ղեկավարության տարածած հայտարարության մեջ:
Սեպտեմբերի սկզբին մի քանի կին հայտնել էր, որ երգչի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել: Նրանց թվում էին երգչուհիներ Անժելա Տերներ Ուիլսոնը, Պատրիսիա Վուլֆը և ևս տասն կատարողներ, որոնք չէին ցանկացել ներկայանալ: Նրանք պնդել էին, որ Դոմինգոն անպատշաճ վարքագիծ է դրսևորել հանդերձարանում, բռնությամբ փորձել է համբուրել իրենց:
78-ամյա Դոմինգոն հերքում բոլոր մեղադրանքները:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա