Հայ լեզվաբանը թուրքական մշակույթի համար մեծ նվեր էր. Թուրք պրոֆեսոր
Թուրքա հայտնի պրոֆեսոր Ջունեյթ Աքալընը թուրքական Aydınlık պարբերականում հրապարակել է հայտնի հայ լեզվաբան, թուրքական այբուբենի ստեղծող Հակոբ Մարթայանի (Հակոբ Դիլաչար–լեզու բացող) կյանքի մասին մանրամասներ։
Պրոֆեսոր Ջունեյթ Աքալընը նշել է, որ Հակոբ մարթայանը իրավապես մեծ նվեր է թուրքական մշակույթին, սակայն ցավալիորեն Թուրքիայում նրա մասին քիչ գիտեն։
«Աթաթուրք պատվանունը հենց Մարթայանն է տվել Մուսթաֆա Քեմալին, իսկ Դիլաչարն էլ հենց Աթաթուրքն է առաջարկել հայ լեզվաբանին»,–շեշտել է Ջունեյթ Աքալընը՝ հիշեցնելով, որ Հակոբ Մարթայանի եւ Աթաթուրքի միջեւ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Դամասկոսում, որտեղ Հակոբ Դիլաչարին մեղադրում էին լրտեսության մեջ ընդամենը անգլիացի գերու հետ անգլերենով խոսելու համար։
Թուրք պրոֆեսորը նաեւ ներկայացրել է, որ Հակոբ Մարթայանը ծնվել է 1895 թվականին Ստամբուլում, ավարտել է Ռոբեր քոլեջը, հանդիսացել Թուրքական լեզվագիտական ընկերության քարտուղարը, կազմակերպել թուրքական հանրագիտարանի ստեղծումը։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա