Գարիկ Մարտիրոսյանն «Առաջին ալիք»-ի եթերում կվարի նոր հաղորդումը
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18։10-ին, «Առաջին ալիքի» եթերում տեղի կունենա «Щас спою» նախագծի պրեմիերան։ Սա յուրօրինակ երաժշտական նախագիծ է, որի ընթացքում «երկրի վատագույն վոկալիստները» կհավաքվեն մի բեմում՝ նվիրական երազանքն իրականացնելու համար՝ գերազանցել իրենց եւ այնքան լավ երգել, ինչպես երբեւէ չեն երգել։ Հաղորդումը կվարի Գարիկ Մարտիրոսյանը։

«Սա յուրօրինակ հեռուստատեսային խենթություն է։ Մեր մասնակիցները, մտերիմներին ու ընկերները, որոնք ամբողջ կյանքում հոգեկան տանջանքներ են ունեցել՝ լսելով իրենց ձայնի սարսափելի երանգն ու նոտաներին չհամապատասխանող երգեցողությունը, փորձում են գոնե մեկ քայլ անել առաջ։ Եվ սկսում են ավելի լավ երգել, քան նախկինում»,- ասել է Մարտիրոսյանը։

Մասնակիցներից յուրաքանչյուրը մի քանի շաբաթվա ընթացքում կմարզվի փորձառու ուսուցչի հետ։ Ըստ կանոնների՝ կատարողը նախ դաշնամուրի նվագակցությամբ կերգի ինչպես կարողանում է։ Ապա կհեռանա բեմից եւ 30 վայրկյան անց կվերադառնա պատրաստի համարով։ Այդ կերպ կադրի ետեւում են մնում փորձերը, պարողների եւ ուսուցիչների հետ աշխատանքը։



















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա