Ծառերը հատողին ինչպես բռնեցին, այնպես էլ
Դավթաշենում 5 բարդի եւ 24 թեղի ծառերի հատման մեջ մեղադրվող Ալեքսանդր Սամսոնյանը երեկ ազատ է արձակվել։
Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն «Ա1+»-ին փոխանցեց, որ դատախազը բավարարել է իրենց միջնորդությունը եւ Ալեքսանդր Սամսոնյանի նկատմամբ քաղաքից չբացակայելու մասին ստորագրությունն է կիրառվել որպես խափանման միջոց։
Արմեն Մելքոնյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ առաջադրված մեղադրանքը իր պաշտպանյալը չի ընդունում. «Նա կատարել է ոչ թե ծառերի հատում, այլ խորը էտ»։
20 օր կալանավայրում գտնվող Ալեքսանդր Սամսոնյանը իր պաշտպանի միջոցով նաեւ կալանքի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել, սակայն այն դեռ չէր քննվել։
Բնապահպանության նախարարության փորձագետները հաշվարկել ու պարզել էին, որ Ալեքսանդր Սամսոնյանը պատճառել է 2 մլն 860 հազար դրամի նյութական վնաս:
Պաշտպան Արմեն Մելքոնյանի դիտարկմամբ՝ հանցակազմ այս գործում չկա։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը ֆեյսբուքում տեղադրել էր այս լուսանկարը և հայտնել, որ Դավիթաշենում խորը էտված ծառերը սկսել են աճել:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...