«Գահերի խաղը»` «տարվա լավագույն դրամատիկ սերիալ», «Չեռնոբիլը»` «լավագույն մինի սերիալ». հայտնի են «Էմմի»-ի մրցանակակիրները
Այս կիրակի Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft Theater դահլիճում կայացած «Էմմի» հեռուստատեսային մրցանակի հանձնման 71-րդ արարողությանը «Գահերի խաղը» հեռուստասերիալը ճանաչվել է «տարվա լավագույն դրամատիկ սերիալ», գրում է
«Գահերի խաղը» սերիալը հաղթել է նաև «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում. մրցանակը ստացել է Փիթեր Դինքլեյջը, որը կարողացել է առաջ անցնել նույն անվանակարգում «Էմմի»-ին հավակնող իր գործընկերներ Նիկոլայ Կոստեր-Վալդաուից և Ալֆի Ալենից:
Քիթ Հարինգթոնը «լավագույն դրամատիկ դերասան» անվանակարգում զիջել է Բիլլի Պորտերին («Կեցվածք» - Pose):
«Գահերի խաղը» «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում պարտվել է Ջեյսոն Բեյթմանին, որը նկարահանել է «Օզարկը» (Ozark):
«Կանանց լավագույն դեր դրամատիկ սերիալում» անվանակարգում մրցանակի է արժանացել Ջոդի Քոմերը՝ «Սպանելով Եվային» (Killing Eve) ֆիլմում կերտած դերի համար:
«Չեռնոբիլը» (Chernobyl) ճանաչվել է «լավագույն մինի սերիալ» (Քրեյգ Մեյզին, Ջեյն Ֆեզերսթոուն և Քերոլին Շտրաուս):
Այս տարի անվանակարգերում առաջադրման թվով առաջատարներն են եղել «Գահերի խաղը» (32), «Զարմանալի տիկին Մեյզելը» (20), «Չեռնոբիլը» (19), «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերումը» (18) և «Բարրին» (17):




















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա