Փարիզում մահացել է հայազգի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան)
Փարիզի հիվանդանոցներից մեկում 92 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը (Նուբար Աճեմյան): Այս մասին հայտնում է Figaro-ն:
Շառլ Ժերարը ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 1-ին` Մարսելում։ Դերասանը 1970-80-ական թվականներին նկարահանվել է շուրջ 20 ֆիլմում, խաղացել է հանրահայտ դերասաններ Ժան-Պոլ Բելմոնդոյի, Պիեր Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ: Շառլ Ժերարն աշխատել է ֆրանսիական կինոյի այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Կլոդ Լելուշը, Կլոդ Զիդին, Ֆրենսիս Վեբերը, Անրի Վեռնոյը:
Առավել հայտնի են նրա մասնակցությամբ «Խաղալիք» (Պիեր Ռիշարի հետ, ռեժիսոր Ֆրենսիս Վեբեր), «Հրեշը» (Ժան-Պոլ Բելմոնդոյի հետ, ռեժիսոր Կլոդ Զիդի), «Տղամարդն ու կինը. 20 տարի անց» (Կլոդ Լելուշ) ֆիլմերը:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա