Գիտնականներն իմացել են, թե ինչպես են շպարվել կանայք Բրիտանիայում Հռոմեական կայսրության ժամանակներում
«Անգլիական ժառանգություն» պատմական հիմնադրամի գիտնականները պարզել են, որ հնագույն կախիչները, որոնք հնագետները գտել են մոտ հարյուր տարի առաջ Վրոքսեթերում (Շրոփշիր կոմսություն), Հռոմեական կայսրության ժամանակների բրիտանացի կանանց զարդարվելու գործիքներ էին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Guardian-ին։
Մոտ երկու հազար տարի առաջ պատրաստված կախազարդերն օգտագործել են որպես ապլիկատորներ՝ աչքերը սնգուրելու համար։ Սյն ժամանակ մոդայիկ էին «սմոքի այս»-երը, դրա համար էլ Բրիտանիայի բնակչուհիները հաճախ օգտագործել են մուրը կամ ածուխը։
Գունանյութերը տրորել են հավանգում ճարպի կաթիլով։
Հետազոտության ղեկավար Քեմերոն Մոֆեթը պատմել է, որ գտնված իրերը այն ժամանակվա բրիտանական նորարարությունների հիանալի օրինակներ են։ Կախազարդերը, հնարավոր է, մրցակցել են միջերկրածովյան հռոմեական նահանգների կոսմետիկայի եւ անգամ Եգիպտոսի հետ։
Բայց ամենագլխավորն այն է, որ նոր հայտնագործությունն ապացուցել է, թե որքան բարգավաճ էր Վրոքսեթերը հռոմեական տիրապետության ժամանակներում։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա