Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել» Երևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնել Քննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ) Արցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան Օսկանյան Մերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը» ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր Հուսիկ Տարոն Մարգարյանը կգործուղվի Մոսկվա Բաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ամիրբեկով «Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համար Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը Ծանոթների, ԱԱԾ–ի միջոցով խնդրում ենք. Փաշինյանը հաստատեց՝ միջնորդում են, որ կաթողիկոսի անունը զեղչվի Կթվայնացվի օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման գործընթացը. նախագիծ

Դիլիջանի անտառները նորից կարող են բռնկվել. «Հրապարակ»WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներԱԳ փոխնախարարը կանադական կողմին ««TRIPP ուղի» ծրագրի նշանակությունն է ներկայացրել»Ագրարային համալսարանը ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման վերաբերյալ շուտով որոշում կընդունվի. Զելենսկի«Ժողովուրդ». 120 մլն դրամ անանուն աղբյուրից. «Իմ քայլը» հիմնադրամն ավելի շատ նվիրատու ունի, քան արած գործԱՄՆ-ն որոշել է, թե որ վիզաներին կտրվի առաջնահերթություն. կատեգորիաների ցանկԹրամփը վարձել է Սպիտակ տան նոր ճարտարապետ, որին կվճարի 300 միլիոն դոլար նախագծի համարԵԱՀԿ գործող նախագահը Մինսկի խմբի կառույցների փակումն անվանել է «կենսականորեն կարևոր քայլ»ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանում գտնվող՝ 0.006 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազությունՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (ուղիղ)Կալլասը ցանկանում է հեռու մնալ ԵՄ կոռուպցիոն սկանդալից. Berliner ZeitungՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱռողջության ապահովագրում. առավելություններ թե՞ նոր ռիսկերՔրեական ոստիկանները անօրինական միգրացիա կազմակերպելու դեպք են բացահայտելԱնձնական տվյալների պատշաճ պաշտպանությունը՝ ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնումՆԳՆ ՔՈԳՎ պատվիրակությունը Մարոկկոյում մասնակցել է Ինտերպոլի ասամբլեայի վեհաժողովինՄոսկվան պնդում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է ընդլայնվի դեպի արևելք. ՊուտինԱվինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումըՊոպուլիզմը հաղթեց պետության անվտանգությանը«Ժողովուրդ». Ինչ են քննարկել Արցախի նախագահի հետ Քննչական կոմիտեումԵրևանի քաղաքապետարանը միայն դեկտեմբերի 1-ին 1.1 մլն դրամի խմիչք, քաղցրավենիք և արքայախնձոր է գնելՔննվում է Արշակ սրբազանի կալանքի միջնորդությունը (տեսանյութ)Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է ՎեհափառինՓաշինյանը գնում է կաթողիկոսին ձերբակալելու ճանապարհով. սցենարի հետքերովԵրևանում կինը դանակահարել է ամուսնունԱրցախցիների վերադարձի Իրավունքի ամուր հիմքերն այսօր արդեն դրված են. Վարդան ՕսկանյանՄերցն Ալիևի հետ հեռախոսազրույցում ողջունել է «Հայաստանի հետ խաղաղության գործընթացում վերջերս գրանցված առաջընթացը»ԱԱԾ–ականները մտել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի, դուրս են եկել, եկեղեցում չեն մնացել. Տեր ՀուսիկԲագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվելՏարոն Մարգարյանը կգործուղվի ՄոսկվաՍի Ծինփինը ներկայացրել է Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալԲունդեսթագի պատգամավորները կրկին իրենց թույլ են տվել ավելի հաճախ թռչել բիզնես դասով․ BildԲաքուն ակնկալում է՝ Երևանի հետ 2026 թվականին խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ԱմիրբեկովՎեհափառի առաջնորդությամբ Եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունը, աջակցում եմ Արշակ Սրբազանին․ Գառնիկ ԴանիելյանԶախարովան Կալլասին և Կոսին համեմատել է վամպիրների հետ՝ Երևանի հետ հարաբերությունների մասին հայտարարությունների պատճառով«Նյու Յորք Թայմս»-ը դատի է տվել Պենտագոնին՝ լրագրողների սահմանադրական իրավունքները խախտելու համարԶախարովան էթիկայի տեսակետից պատշաճ չի համարում ԼՂ բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումըՆալբանդյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիՄասկը Բրիտանիան ոստիկանական պետություն է անվանելՀՀ-ում հաշվառված ավտոմեքենաներով խախտում կատարած օտարերկրացիները տուգանքը կվճարեն սահմանինՀնդկաստանը համաձայնել Է Ռուսաստանից 2 մլրդ դոլարով ատոմային սուզանավ վարձելԶեկույցում կան դրվագներ, որը կարա հասանելի լինի հանրությանը․ հանձնաժողովի նախագահՊոլսո Հայոց Պատրիարքը չի հստակեցնում՝ դե՞մ է Կաթողիկոսի հեռացման պահանջին, թե ոչ Միհրան Պողոսյանի գործով մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան ՀարությունյանըՀավանաբար ԱԱԾ աշխատողները գտել իշխանությանը լոյալ քահանաների, իրենց են դիմել, ինձ չեն դիմել. Տեր ՆշանԻնդոնեզիայում ջրհեղեղի հասցրած վնասը կարող է գերազանցել 4 միլիարդ դոլարը․ The Jakarta PostՔլոե Քարդաշյանը խոստովանել է, որ տարիներ շարունակ լույսերը միացված է քնել «ուրվականի» հետ հանդիպումից հետոH&M-ը և Ստելլա ՄաքՔարթնին վերադառնում են. 2000-ականների փայլ և կայուն շքեղությունJG. Կողակցի կորուստը վթարի պատճառով մեծացնում է մահվան ռիսկը
Մշակույթ

Հովհաննես Ազոյանը վերադառնում է

Հովհաննես Ազոյանը գրում է.

Բաց նամակ ինքս ինձ…

Իմ դիտարկմամբ՝ Ես այսօր գտնվում եմ մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ ես իմ համար պետք է որոշեմ վերադառնու՞մ եմ հնին, շարունակու՞մ եմ հին էջից, թե սկսում եմ նոր էջից` նոր հերոսությամբ ու նոր շարադրանքով։ Ու որպեսզի դա տեղի ունենա, ես՝ իմ ներսում և դրսում, պետք է որոշում ընդունեմ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ֆեյսուբքյան իր էջում գրել է դերասան Հովհաննես Ազոյանը։


«Պետք է որոշեմ՝ եթե հնին վերադարձ չկա, ապա չի կարելի չհաշտվել սեփական անցյալի հետ, այն փորփրել, խմբագրել ու վերախմբագրել, շարադրել ու վերաշարադրել։ Հնին վերադարձ չկա, ու որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն։ Անցյալի հետ պետք է ոչ թե կռվել, այլ հաշտվել։ Վերլուծել այն, հասկանալ սխալները՝ ապագայում չկրկնելու համար։

Հնին վերադարձ չկա, որովհետև հակառակ դեպքում առաջընթացի չափման միավորը երեկվա ու այսօրի միջև է: Որովհետև այդ դեպքում նշաձողը երազանքը չէ, նշաձողը՝ հատվածական, կարճաժամկետ «բավարարվածությունն» է։

Հնին վերադարձ չկա, բայց վերադառնում է իմ նախկին եսը . ընդ որում, դա անում եմ ստիպված, պարտադրված։ Որովհետև, ցավոք սրտի, իմ ամբողջ կյանքում, խոշոր հաշվով, այդպես էլ չկարողացա ինձ ճանապարհել մեծարելով ու շնորհակալություն հայտնելով, իմ մասին խոսել առանց վիրավորանքի՝ նկատելով թերացումներս և ընդգծելով ձեռքբերումներս։

Նայե՛նք իմ ամբողջ կյանքի պատմությանը. այս կամ այն կերպ, ժամանակի այս կամ այն կանգառում, այս կամ այն նպատակով պիտակավորում եմ, մոռացության եմ տալիս, երբեմն էլ փորձում եմ ուղղակի ջնջել իմ բոլոր գործերը՝ հերոսությունից մինչև անգիտակից չարագործություն…

ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ և հենց իմ անվան հետ։ Ինքս ինձ սկզբում սիրեցի, հետո արհամարհեցի, հետո կարոտեցի, հետո վերադարձրի, իսկ հիմա կարող եմ կորցնել։

Երևի նաև այդ պատճառով ես անընդհատ վերադառում եմ ինձ, կամ չեմ հեռանում իձնից։ Որովհետև այդպիսի վերաբերմունքը մղձավանջ է ցանկացած մարդու համար, ով որոշում է իր կյանքն ու ճակատագիրը նվիրել աշխարհին։

Ես պետք է ապրեմ տրամաբանական կենսափուլերով և ցիկլերով։ Անցյալում ես ունեցել եմ տարբեր եսեր` ամեն մեկն իր փուլում իր նվիրումն է բերել, իր գործն է արել։ Ինձ հիմնավոր ոչինչ չի խանգարում տեսնել այդ ամենը, պետք է ընդամենը գիտակցել դա ու բարձրաձայնել իմ տարբեր եսերի վաստակի մասին։

Հնին վերադարձ չկա, բայց որպեսզի նորը չդառնա վաղուց մոռացված հին, այն պետք է կառուցել փորձի ու գիտելիքի վրա: Սկզբունքներն էլ շատ պարզ են.

-Չհպարտանալ այն ամենով, ինչը չունեմ։ Սա 21-րդ դարն է։ Կադրային բանկում չեմ կարող ունենալ իմ միայն երիտասարդ եսը: Այդպես ես սկսում եմ ոչ թե նոր էջով, այլ կրկնում եմ հին ու շատ հին սխալները՝ նորովի։

- Արժեքային նշանակության հարցերում չարհամարհել հսկայական փորձ ունեցող նախկին եսերիս. նախ, մեծամտորեն չխորհրդակցելով, անել աշխարհի բոլոր հանցավոր հիմարությունները և, հասնելով անդունդի եզր, հասկանալ, որ բոլոր կամուրջները տգետի պես այրել ես: Սա 21-րդ դարն է։

Հնին վերադարձ չկա, եթե դիսկուրսում նոր գաղափարներն են։ Եթե դու պայքարում ես անցյալի դեմ՝ ուրեմն դու դեռ անցյալում ես։ Դու նույնիսկ ներկա չես։ Հնին վերադարձ չկա, բայց մեկ պայմանով, եթե խոսում ես ու գործում ապագայի մասին տեսլականներով։

Որպեսզի ապագան գա, պետք է չկառչել անցյալից, պետք է չապրել անցյալով: Իսկ որպեսզի անցյալի պատանդը չդառնաս, պետք է հասկանալ, գնահատել, ներել ու հրաժեշտ տալ մարդկանց, ովքեր ապագայի ճանապարհի քո ընկերները չեն։ Ու ճամփա բռնել դեպի ապագա։ Այդ ժամանակ հնին վերադարձ չի լինի, հինը չի վերադառնա, հինը կմնա անցյալում։ Լավ կամ վատ, սխալ կամ ճիշտ, սև կամ սպիտակ, երբեմն էլ` մի քիչ սև ու մի քիչ սպիտակ, մի քիչ լավ ու մի քիչ վատ, բայց` անցյալում։ Այն կդառնա օգտակար փորձ, գիտելիք, կարողություն ու ճանապարհ կհարթի նոր եսիս՝ դեպի նոր իրականություն և իրապես նոր կյանք։

Հնին վերադարձ չկա, երբ առկա է բոլոր եսերիս համերաշխություն, հետ չնայելու համաձայնություն, նոր տեսակի ապագա և նոր որակի ես ունենալու ցանկություն ու կարողություն։ Իսկ դա, իմ խորին համոզմամբ, հնարավոր է։

Ես անսահման հիացած եմ իմ ծննդյան քաջությամբ, տսրիներս ընթացքում կուտակած իմաստնությամբ, և մեծ հաշվով, զրոյից ինձ կառուցելու կարողությամբ:

Ես խորապես շնորհակալ եմ իմ բոլոր եսերին:

Եվ ինձ համարում եմ նաև պատասխանատու այն սխալների համար, որ կատարվել են այդ ժամանակահատվածում: Սխալներ, որ ուղղելու ենք:

Մի օր կգա ճակատագրից ու ապագայից հասկացող մի նոր ես, հերթով կայցելի այս բոլոր եսերիս, կխոնարհվի ու կհանձնի նրանց հասանելիք մարդկային բարձրագույն պարգևները: Չե՛մ կասկածում:

Իսկ քանի դեռ ներկայիս եսը, մեջքով դարձած ապագային, ինքնամոռաց փորփրում է անցյալը, աղետի տանելով բոլոր եսերիս թողած ժառանգությունը` գլխավոր Եսը, նրանցից յուրաքանչյուրը վերադառնալու պարտք ու իրավունք ունի: Եվ եթե դա լինի ոչ թե նախկին եսը վերադարձնելու, այլ վերահաս աղետից ինձ փրկելու համար, ես իմ համեստ ունակություններով կկանգնեմ իմ բոլոր եսերի կողքին…

Ես ունեցել եմ և ունեմ առաքելություն ունեցող և ինձ անմնացորդ նվիրված եսեր՝ իրենց սխալներով և անուրանալի, անջնջելի վաստակով։ Իսկ այսօր ժամանակն է սկսել նոր էջից։ իմ կառավարման նոր փիլիսոփայությամբ։ Աշխարհին հասկանալի լեզվով: Ունակ գիտելիքներով։ Նոր էներգիայով: Եվ դա, իրոք, հնարավոր է»– գրել է Ազոյանը։