Բեյոնսեն կրթաթոշակներ է սահմանել համարձակ և ստեղծարար աղջիկների համար
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն կրթաթոշակներ է սահմանել քոլեջում սովորող աղջիկների համար, որոնք աչքի են ընկնում իրենց համարձակությամբ և ստեղծարարությամբ: Այս նախաձեռնությունը նվիրված է Lemonade ալբոմի առաջին տարեդարձին:
CNN-ի հաղորդմամբ` նախագիծը կոչվում է Formation Scholars. դրա նպատակը ոչ ստանդարտ մտածելակերպով համարձակ, ստեղծագործող և ինքնավստահ երիտասարդ կանանց և աղջիկներին օգնելն է:
Նշվում է, որ նախագծին մասնակցում է չորս ուսումնական հաստատություն: Յուրաքանչյուր քոլեջ համաձայնել է 2017-2018 ուսումնական տարվա համար ընդունել կրթաթոշակի արժանացած մեկ ուսանողուհու:
Նախագծով հետաքրքրված ուսանողներին առաջարկվում է պորտֆոլիո ներկայացնել, ինչպես նաև` «Ինչպես է Lemonade-ն ազդել ձեր կրթական նպատակների վրա» թեմայով էսսե:
tert.am


















































Հղի Բեյոնսեի ելույթը «Գրեմմի» մրցանակաբաշխությանը
Բեյոնսեն հղիության պատճառով հնարավոր է չմասնակցի «Գրեմմի»-ին
Հղի Բեյոնսեն ամբողջությամբ մերկացել է ֆոտոսեսիայի համար
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Ջերմ ողջույններ Սյունիքի դարպասներից․ Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Հայաստանի ամենահա...
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Տուրիստ չեմ` ավտոբուս չկա