Կոնսերվատորիան, աղբանոցը, Կարգին Հայկոն
Հայկ Մարությանը, որը Նիկոլ Փաշինյանի գերակտիվ միջամտությամբ դարձավ երեք հազարամյա Երեւանի քաղաքապետ, ընտրություններից առաջ խոստանում էր նաեւ մաքրել: Պարզվեց, որ նա մտադիր էր ոչ թե քաղաքը մաքրել, այլ դադարեցնել «Սանիթեքի» աշխատանքը:
Հիմա Երեւանը կեղտի մեջ կորած է: Ամենուր բուրում է աղբի անուշահոտը: Երեւանցիները երջանիկ են: Լինելով մշակութային հին ազգ, երեւանցիները չէին կարող աղբով չզարդարել նաեւ Պետական կոնսերվատորիայի հարակից տարածքը: Այս լուսանկարներն արվել են կոնսերվատորիայի պատի տակ:


Զբոսաշրջիկները քայլելով քաղաքի կենտրոնում, տեսնելով աղբը, այդ թվում կոնսերվատորիայի պատերի տակ թափված աղբը հասկանում եւ գնահատում են մեր կառավարության գործադրած ջանքերը:
«Իմ քայլը» հիմնադրամով դասական երաժշտություն եք պրոպագանդում: Լավ եք անում, բայց աղբով լեցուն քաղաքում դասական երաժշտության համերգների կազմակերպումը բաց երկնքի տակ հիշեցնում է՝ խնջույք ժանդախտի ժամանակ արտահայտությունը:
Այս իշխանություննները, կառավարությունը, քաղաքապետարանն այդպես էլ չհասկացան, որ համաշխարհային փորձը վաղուց արդեն ապացուցել է, որ աղբահանությամբ պետք է զբաղվի մասնավոր կազմակերպությունը կամ կազմակերպությունները: Պետական համակարգը այս արցով չի կարող արդյունավետ աշխատել, այն էլ Հայաստանի նման աղքատ երկրներում:
Քաղաքը կորած է աղբի մեջ, եւ այս հարցը, չնայած բազմաթիվ եւ անդադար խոստումներին չի լուծվելու, քանի դեռ Կարգին Հայկոն համառում է, որ աղբի գործն ինքը պետք է անի:
Այնպես որ, Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ու նոր քաղաքապետի ընտրությունն արդեն երեւանցիների պատվի հարցն է: Հանդուրժել այս ամենը կնշանակի ընդունել, որ մենք աղբ սիրող եւ աղբի հետ նորմալ համակեցություն հաստատած քաղաքաբնակներ ենք:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի